Րաֆֆի Հովհաննիսյանի ոչ ստանդարտ քայլերի արդյունքը՝ ըստ Պետրոս Մակեյանի

Նախագահական նախորդ ընտրութունները տարբերվում են 2013 թ. նախագահական ընտրություններից: Այս մասին այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած քաղաքացիական բաց ֆորումի հերթական նիստի ընթացքում ասաց Ժողովրդավարական հայրենիք կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Տարբերությունը, ըստ Մակեյանի, այն է, որ խորհրդարանական ուժերը, ցավոք, նախագահական ընտրությունների նախաշեմին հայտարարեցին, որ չեն մասնակցելու դրանց: «Այո, այդ թվում և մեր կուսակցությունը ևս չեն մասնակցել ընտրություններին՝ լինելով ՀԱԿ-ի կազմում: Բայց, բարեբախտաբար, Րաֆֆի Հովհաննիսյանը չմասնակցելու մասին չէր մտածում: Նա համարում էր, որ ժողովուրդը կգա իր հետևից»,- ասաց նա:

Պ. Մակեյանը նշեց, որ ի պատիվ Րաֆֆի Հովհաննիսյանի կատարած ոչ ստանդարտ քայլերի, քանդվեցին շատ կաղապարներ, ու կրկին վերադարձանք Ազատության հրապարակ: «Րաֆֆի Հովհաննիսյանը նախաձեռնեց ոչ ստանդարտ քայլեր՝ այցելություններ մարզեր, հացադուլ հայտարարեց, որը լուրջ ակցիա էր, ինքնազոհողություն, ծանրագույն քայլ է, որի վտանգը վերցրեց իր վրա: Օրինաչափություն է դարձել, որ բոլոր ընտրությունները, բացի 91 թվականի ընտրություններից, կասկածելի են: Սրա պատճառն այնն է, որ Սահմանադրության երկրորդ կետը չի գործում: Հիմա փաստորեն մենք  կանգնած ենք փակուղու առաջ: Բայց կրկնում եմ, որ ի պատիվ Րաֆֆի Հովհաննիսյանի ոչ ստանդարտ քայլերի, մենք գտվում ենք հրապարակում, ինչը ջղաձգության մեջ է պահում իշխանություններին»,- մասնավորեցրեց նա:

Ինչ վերաբերում է ընդդիմության ու իշխանության մեջ հավանական երկխոսություններին, Պ. Մակեյանն ասաց, թե պետք է դասեր քաղել նախկին նախադեպային գործըթնացներից: Նա նշեց, որ 2011 թվականին էլ ՀԱԿ-ի և իշխանության միջև երկխոսության նախադեպ եղավ,  ժողովուրդը այն ժամանակ հանգստացավ, հրապարակը դատարկվեց, իշխանությունն իր որակներով մնաց մենակ, իսկ ՀԱԿ-ը՝ առանց ժողովրդի։ Արդյունքում, նրա հավաստմամբ,  եղավ այն, որ ՀԱԿ-ը չմասնակցեց նախագահական ընտրություններին: Իշխանության հետ կոնտակտի գնալուց առաջ, Մակեյանի վստահեցմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հաշվի առնի ընդդիմության նախորդ փորձը:

Կարդացեք նաև

Մակեյանը շեշտեց, որ ամենը, ինչ պետք է արվի, պետք է արվի մինչև ապրիլի 9-ը, որովհետև դրանից հետո կսկվի նոր շրջափուլ, որը «ավելի հեշտ կլինի իշխանության համար», քանի որ նրանք այդ հարցում փորձառու են՝ «վեց անգամ ընտրությունները մարսել են»:

Տեսանյութեր

Լրահոս