Դավիթ Սանասարյան. Հավատացնում եմ, որ Սերժ Սարգսյանն ավելի հեղափոխական է, քան մեզանից յուրաքանչյուրը (տեսանյութ)

Ազատություն հրապարակում տեղի ունեցած քաղաքացիական բաց ֆորումի հինգերորդ նիստի ժամանակ ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը: Մինչ առաջարկներին անդրադառնալը, Դ. Սանասարյանը հավաքվածներին տեղելացրեց, որ  «Հարսնաքարի» գործով իրենց փաստաբանի միջնորդությունն այսօր բավարարվել է դատավորի կողմից և ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը կներկայանա հաջորդ դատավարությանը։

Սանասարյանն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի հայտնի ասուլիսին, որն, ըստ նրա, զայրացրել էր քաղաքացիներին։ «Հավատացնում եմ, որ Սերժ Սարգսյանն ավելի հեղափոխական է, քան մեզանից յուրաքանչյուրը։ Նա իր ասուլիսով մարտահրավեր է նետում և ասում՝ ոտքի կանգնենք: Իշխանական քարոզչատեխնիկան դադարեցրեց ասուլիսի ցուցադրումը, բայց ֆեյսբուքով, ինտերնետով տարածեք, թող ժողովուրդը տեսնի. դա արժեքավոր է բոլորիս համար»,- ասաց նա:

Դ. Սանասարյանի կարծիքով՝ այս պայքարին «թամաշա» անողներ հավաքված չեն: Եվ հորդորոց, որ յուրքանաչյուրը պետք է հրապարակ գա գործ անողի կարգավիճակով։ «Ոչ թե գաք, ոչ միայն այստեղից լսեք առաջնորդին, մյուս բանախոսներին, այլ նաև ներկայանանք՝ ինչ-որ բան անելու պատրաստակամություն: Գաք ու ասեք, որ ստորագրահավաքը պետք է տարածենք գյուղերով: Իմ պատկերացմամբ՝ դասախոսները պետք է գան ցուցակագրվեն ու ասեն, որ ուզում են դասախոսություն կարդալ, շախմատիստները գան՝ շախմատ սովորեցնելու»,- նշեց նա՝ նկատելով, որ մենք՝ ինքներս պետք է կազմենք մեր ապագա ստվերային կառավարությունը, այսօրվանից պատրաստ լինենք փոփոխությունների: «Սա ոչ թե հրահանգ է, այլ կրտսեր ընկերոջ հորդոր է, խնդրանք, և ով հետևում է սրան՝ ողջունում եմ»,- ասաց նա:

Դավիթ Սանասարյանը ներկայացրեց իր նկատառումները նաև ապրիլի 9-ի առնչությամբ:  Նրա պնդմամբ, ապրիլի 9-ին մարդիկ չպետք է գան ուղղակի «թամաշայություն անելու», թե ինչպես է երդվում Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ Ր. Հովհաննիսյանն արդեն իսկ տվել է իր երդումը, և սա պետք է լինի ՀՀ քաղաքացիների՝ պայքարից հետ չկանգնելու  երդմնակալությունը:

Դավիթ Սանասարյանն առաջարկեց նաև, որ Հայաստանի և սփյուռքի գործարարները, մասնավորապես՝ Քըրք Քրքորյանին, իրենց մասնակցությամբ կամ խոսքով ասեն, որ ճանաչում են Րաֆֆի Հովհաննիսյանի ստեղծած կառավարությունն ու իրենց ներդրումն են անելու հենց այդ ժողովրդական կառավարությունում՝ հանելու երկիրը այս վիճակից:

Տեսանյութեր

Լրահոս