ԱԺ տարածքում վիրավորված Վրեժ Գալստյանն այսօր կմնա վերակենդանացման բաժանմունքում

ԱԺ տարածքում այսօր տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածք ստացած 25-ամյա Վրեժ Գալստյանը ժամը 15։15-ին շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ինչպես քիչ առաջ լրագրողներին հայտնեց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը, վիրահատություն՝ որպես այդպիսին, չի կատարվի, քանի որ փամփուշտը չի մնացել մարմնում։ Այս պահին բժիշկները իրականացնում են  վերքի առաջնային մշակում։

Կ.Սահակյանը նշեց, որ հիվանդն այսօր կմնա վերակենդանացման բաժանմունքում, իսկ վաղը կտեղափոխվի հիվանդասենյակ։ Հարցին, թե արդյոք նա Վ.Գալստյանի մոտ նկատե՞լ է հոգեկան շեղումներ, Կ. Սահակյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ հիվանդն այս պահին գտնվում է դեղերի ազդեցության տակ։

Գլխավոր բժիշկը նաև տեղեկություններ չուներ՝ արդյոք վիրավորվածի հարազատները այցելել են նրա՞ն, թե՞ ոչ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031