«Նախ՝ ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող է 25 հազար զինվոր լինել շրջափակման մեջ, թող ռազմագետները դրա բացատրությունը տան: Բայց եթե մենք հասել ենք այն վիճակին, որ մենք հողերը կորցնում ենք, պարտվում ենք, և մեր գերխնդիրն էր՝ զինվորներին փրկել, ապա այդ համաձայնագրի առաջին կետը պետք է սկսվեր նախ՝ գերիների վերադարձով, դիերի դուրսբերմամբ: Եթե հասել էինք այն իրավիճակին, որ պարտվել էինք, գոնե պատվով պարտվեինք: Եթե մեխը դնում ենք, որ կյանքեր են փրկել, բա անհետ կորածների կյանքն ինչո՞ւ չփրկեցինք: Եթե այդպես լիներ, այդ համաձայնագիրն ու տրված բացատրությունն ինչ-որ չափով ընկալելի կլիներ, բայց եթե փրկում ենք կյանքեր ու որոշ կյանքերի մասին մոռանում ենք, ես համարում եմ, որ մենք դավաճանում ենք այդ տղերքին»:
Երգիչ Արսեն Գրիգորյանը այսօրվա երթին մասնակցում է նրա համար, որպեսզի գերիներին վերադարձնեն, անհետ կործաների խնդրով զբաղվեն։
«Եթե դուք ունեք ինչ-որ կարևոր ինֆորմացիա, ուզում եք իմանալ՝ դա ստույգ է, թե ոչ, ապա կա իրավաբանների խումբ, որը զբաղվում է մեր գերիների և անհետ կորածների հարցով՝ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի իրավաբանական խումբն է, նրանք այսօր արդեն ունեն ահագին հաջողություններ, նրանք կազմում են ցուցակներ։ Եթե դուք կարող եք իրենց օգնել, ունեք ինչ-որ ինֆորմացիա, խնդրում եմ՝ դիմեք իրենց»:
«Պետք է շարունակել գնալ մյուս դեսպանատները, մանավանդ ՄԽ համանախագահող երկրների, այսօր Ռուսաստանն էր, կլինի նաև ԱՄՆ-ը և Ֆրանսիան, նաև կանցնենք այն միջազգային կազմակերպությունները, որոնք կոչված են զբաղվել այս հարցով։ Այս ցանկի մեջ կլինեն նաև Անգլիայի և Չինաստանի դեսպանատները»:
«Ճիշտ է՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ինքնասպանություն վաղուց է գործել, և դրա վերջակետը նոյեմբերի 9-ն էր, բայց կարող էր նաև ֆիզիկապես դիմել այդ զինանոցին, որովհետև ես դժվարանում եմ պատկերացնել ոչ միայն, թե մեր հողը ոնց է տանելու իրեն, այլև իր սեփական խղճին, ուսերին, մտքին, ճակատին դաջված ուրացողի կնիքով ինչպես է շարունակելու ապրել»:
«Ես իմ անվստահությունն իր և կառավարության հանդեպ հայտնել եմ դեռ սեպտեմբերի կեսերին՝ մինչև պատերազմ սկսվելը, այնպես որ, նա պետք է հստակեցնի, որ այդ օդը շարժելը որևէ գին չունի՝ առնվազն մտածելու ունակությունը պահպանած ժողովրդի մոտ: Իր ասածը չէ, որ մեզ պետք է ուղղորդի: Եթե ղեկավարը փնտրում է մեղավորներին այլոց մեջ, դա քաղաքական անմեղսունակություն է: Դա պետական գործչի անմեղսունակության ինքնախոստովանություն է: Ղեկավարը պատասխանատու է բոլոր սխալների և կորուստների համար»,- ասաց նա:
«Այդ մարդը ոչ ծառայել է, ոչ բանակ է տեսել, եթե նայեք նրա նախկին հոդվածները, բառապաշարը, նա իր ողջ կյանքի ընթացքում դեմարշ է արել արցախյան ազատամարտի ընթացքում որևէ դերակատարություն ունեցած մարդկանց հանդեպ: Այդ մարդիկ միգուցե սուրբ չէին, բայց ՀՀ-ում քարը քարին դրած, և ոչ մի մարդ սուրբ չէ: Միայն ոչինչ չարած մարդիկ են, որ կարող են իրենց անբիծ կենսագրությամբ հպարտանալ»:
Կարեն Քոչարյանն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը վաղուց կտրվել է իրականությունից, նրան ոչինչ ճիշտ չեն զեկուցում. «Նա չգիտի, որ իրեն գալու են ասեն՝ տղա ջան, դու ստորագրեցիր, դե հիմա գնա: Նրան առաջարկություն կանեն, որից նա չի կարող հրաժարվել: Որ պահին նա երաշխիք ստացավ՝ կգնա: Հիմա նա երկարաձգում է միայն և իր և իր ընտանիքի համար երաշխիքներ է ուզում, անգամ իր թիմակիցների համար երաշխիքներ չի ուզում: Որ պահին ստացավ այդ երաշխիքները՝ կթողնի-կգնա»:
ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նշեց, որ Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական բնակավայրերի նախնական թիվը 181 է. «Ադրբեջանին հանձնվում է 181 գյուղ և քաղաք: Երբ ներկայացված 121 համայնքն առանձին-առանձին բացում ես՝ ստացվում է 181 քաղաք և գյուղ, գուցե ավելին: Ինչո՞ւ եմ ասում՝ գուցե ավելին, որովհետև միայն Քաշաթաղի շրջանում, որն ըստ ցուցակի՝ ներկայացված էր 52 համայնքի տեսքով, 100-ից ավելի բնակավայր կա՝ գյուղ և քաղաք: Այնտեղ մի քանիսը չենք ներառել ցուցակում, որոնք փաստացի այս պահի դրությամբ բնակչություն չունեին: Այսինքն՝ եթե անգամ այդ կարգավիճակում՝ որպես բնակավայր դա էլ ներառեինք, 181-ից ավելի կլիներ»:
«Սա նույնիսկ ոչ պակաս աղետ է, քան նույնիսկ Ցեղասպանությունը, որովհետև Ցեղասպանության ժամանակ հայ ժողովուրդը պետականություն չի ունեցել. 2 հայկական պետությունների առկայության պայմաններում, հզորագույն դաշնակցի առկայության պայմաններում, որի հետ 2.5 տարում Նիկոլ Փաշինյանը փչացրեց բոլոր հարաբերությունները, ժղովրդից ծածուկ ստորագրել կապիտուլյացիայի ակտ, անել ամեն ինչ, որպեսզի թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական ճակատում մենք պարտվենք, սա խայտառակություն է: Հողատու Նիկոլը, ուզի թե չուզի, պետք է գնա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ:
«Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը փորձում են այս հարցադրումներով հակադարձել, թե իբր որ իշխանափոխություն լինի՝ եկողները ի՞նչ պետք է անեն. Առաջին կարևոր խնդիրը, որ նոր իշխանությունը պետք է իրականացնի, Հայաստանի արժանապատվության վերականգնումն է: Արտաքին այնպիսի քաղաքականություն, որը կբացառի պատերազմը, հակառակ այն բանի, որ, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել, մեր ժողովրդին սպառնում են նոր պատերազմներ և նոր արհավիրքներ»,- այսօր Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը:
Իրավապաշտպան, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց, որ չի սիրում հանրահավաքներ. «Ես սիրել եմ աշխատել, փորձել եմ բավարարվածություն ստանալ ինչ-որ մի արժեք ստեղծելով: 2.5 տարի ես աշխատել եմ Շուշի քաղաքում, ես փորձել եմ մի փոքր բան ստեղծել: Ես վստահ եմ, որ դուք նույնպես չեք սիրում հանրահավաքներ»:
«Այսօր բոլորս սգում ենք, որովհետև մեզնից հեռացավ արցախյան ազատամարտի հերոսներից մեկը, ազատամարտի խորհրդանիշներից մեկը՝ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Մանվելը Փաշինյանի ռեժիմի առաջին զոհերից մեկն է, և դա փաստ է»,- Մանվել Գրիգորյանի հոգեհանգստի արարողությանը լրագրողների հետ զրույցում ասաց 1994-95թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1991-95, 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը:
«Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ պետք է գտնի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար. հիմա հարց՝ ինչպե՞ս ստացվեց, որ այդ լուծումը միայն Ադրբեջանի ժողովրդի համար է ընդունելի: Նիկոլը ցույց տվեց իր իրական դեմքը՝ այն, որ ինքը եկել է ստի վրա և շարունակում է 2.5 տարի պաշտոնավարել ստի վրա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը:
«Պետությունը լիարժեք պատերազմը վարում է միմիայն կանոնավոր բանակով, այլ ոչ թե ջոկատներով, կամավորներով: Եթե դու ուզում ես պատերազմը պարտվել, ապա կանոնավոր բանակը վերածիր ջոկատների, ինչը և արեց Նիկոլ Փաշինյանը: Հենց այդտեղից է գալիս նաև իր կամ հանցավոր, կամ մոլագարի մտածելակերպը. Ցանկացած քաղաք պաշտպանում է կանոնավոր բանակը, իսկ այս մարդը ասում է՝ Գագիկ Ծառուկյանը իր ջոկատով չգնաց Շուշին պաշտպանելու, դրա համար Շուշին ընկավ: Նա կարող է ցանկացած գործարարի հասցեին նույնը ասել: Դուք պատերացնո՞ւմ եք այս մարդու ասածի տրամաբանությունը: Դա նույնն է, որ, օրինակ՝ ԱՄՆ-ը վարում է պատերազմ Իրաքում, մեկ էլ ԱՄՆ նախագահը ասի՝ Բիլ Գեյթսը չգնաց իր ջոկատով, դրա համար արդյունավետ չեղավ սա: Սա մոլագարություն է»:
«Այս քանի օրը ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլորս հասկանում ենք՝ ՀՀ-ում անիշխանություն է: ՀՀ-ն դե ֆակտո չունի պատասխանատու, իր երկրի մասին մտածող, հոգ տանող, իր ժողովրդի անվտանգության մասին մտածող վարչապետ»,- Ազատության հրապարակում հայտարարեց պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
«Առանց ամաչելու շահարկել են մոր անունը, շահարկել են որդի կորցրած մորը, որ իբր ինչ-որ մեկի թելադրանքով ես եկել եմ այստեղ՝ վիշտը սրտիս ու ելույթ եմ ունեցել ձեր առաջ: Ես պատվերով համերգ տվող չեմ, եթե ես ցանկություն չունենայի, այստեղ չէի գա: Ես չեմ կարող հանգիստ նստել, ես չեմ կարող հանգիստ ողբալ, երբ դավաճանը իր աթոռին նստած է, չեմ կարող ուղղակի, բայց էլի ես չէի գա, եթե երեկվա միջադեպը չլիներ: Ոչ մեկը բարոյական իրավունք չունի շահարկելու որևիցե մոր անուն, ո՛չ մեկը. իմ վիշտը ինձ բավական է, ինչի՞ եք ստիպել՝ ես վեր կենամ, գամ էստեղ: Դե, եթե ստիպել եք, հիմա պատրաստ եղիր, պարոն վարչապետ լսելու այն, ինչ ես կասեմ, այն, ինչ չէի ասել:
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի կարծիքով՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ մենք գործ ունենք ոչ թե քաղաքական, պետական գործչի հետ, այլ էքսցենտրիկ խելապակաս մի անձնավորության հետ, որն, ըստ վերլուծաբանի՝ ունակ չի եղել գնահատել ո՛չ իրավիճակը, ո՛չ ընդունակ է եղել արդյունավետ կառավարել, արդյունավետ որոշումներ կայացնել:
Այս փաստաթուղթը մի շարք խնդիրներ է մեզ համար ենթադրում, և հարցը չի վերաբերում միայն այդ տարածքներին, որ մենք կորցնում ենք. բացի այդ՝ այս փաստաթղթով մի շարք քաղաքական հետևանքներ ենք մեզ համար բերում՝ ի դեմս նրա, որ Հայաստանը փաստացի իրեն ագրեսոր է ճանաչում։ Այսինքն՝ եթե ՀՀ վարչապետն իրեն լիազորված է համարում զիջել Արցախի այս կամ այն տարածքը, նա ընդունում է, որ ինքն է զբաղեցրած եղել այդ տարածքը, և բոլոր հետևանքները, այսպես կոչված՝ օկուպացիայի, ինքն իր վրա է վերցնում: Եվ պատահական չէ, որ Ադրբեջանը խոսում է Հայաստանից նյութական փոխհատուցում ստանալու մասին: Եվ այդ օրակարգը նրանք առաջ են մղելու, չկասկածեք: Փաստացի, Հայաստանն այսօր իր վրա վերցրել է այնպիսի լիազորություններ, որոնք դուրս էին վարչապետի լիազորություններից, և դա մեծագույն հետևանքներ է ունենալու մեր երկրի համար:
«Ես բոլորիս հանդարտության, զգոնության և սթափության կոչ եմ անում: Մեր բոլորի՝ իշխանությունից մինչև ընդդիմություն, շարքային քաղաքացուց մինչև հանրային ծառայող և այսպես շարունակ, բոլորիս գերխընդիրը այսօր պետք է լինի կայունացումը՝ հաշվի առնելով առաջին հերթին այն հանգամանքը, որ այն հայտարարությունը, որը ստորագրվել է 3 պետությունների ղեկավարների կողմից, հայտարարություն է պատերազմի դադարի մասին: Սա շատ կարևոր է արձանագրել՝ ընկալելու, ըմբռնելու, որ ցանկացած պահի… մենք այս պահին շատ փխրուն վիճակում ենք: Եվ հետևաբար, համատեղ ուժերով պետք է փորձենք ճիշտ լուծումներ փնտրել»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ընթացքում հայտարարեց. «2018 թվականի մայիսի դրությամբ բանակցային գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման, հատել էր, մեզնից առաջ չվերադառնալիության կետը, երբ որ ըստ էության հարցը մտել էր՝ տարածքներ՝ ոչնչի դիմաց տրամաբանության փուլ: Հիմա, եթե դուք ուշադիր նայեք լրատվական դաշտը, կտեսնեք, օրինակ, որ շատ-շատ հանրապետականներ էսօր ի ցույց են դնում 2018 թվականի իրենց գրառումները, կանխատեսումները և այլն, և այլն՝ ասելու, որ… որտեղ արձանագրվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բարդություններ են լինելու, ընդհուպ հողեր են հանձնվելու, էս է արվելու, էն է արվելու, էն է արվելու»:
Ես չեմ ցանկանա կանխակալ մոտենալ գրառմանը, միայն հույս ունեմ, որ հասարակությունը և իր ծոցից դուրս եկած և Հայոց սահմանները պահող տղաների խորագիտությունը կդրսևորեն և կհամախմբվեն պետականաշինության շուրջ։
Ես սատարում էի փոփոխությունները Հայաստանում, ես Նիկոլ Փաշինյանին չեմ ճանաչել, նրա գործունեությանը ծանոթ չէի: Իհարկե, ես էլ եմ մարդ, եթե չեմ ճանաչում մարդուն, հետևում եմ նրա ինտերվյուներին, նրա ասածին, նրա խարիզմային: Այդ իմաստով, այո, ինձ խաբել են, ես բան չունեմ ասելու: Իմիջիայլոց, 2019թ. աշնանը ես ներքին մեծ կատարսիս ապրեցի, որովհետև ես ինձ խելոք մարդու տեղ էի դրել, էն, որ կյանք է տեսել, մարդ է ճանաչում: 2019թ. աշնանը ես հասկացա, որ ինձ դռան քութիկի պես խաբել են: Ես ինձ շատ եմ մեղադրում, որ ինձ խաբել են: Երբ սկսեցի հասկանալ՝ ով է խաբել, երբեք իմ մտքով չէր անցնում, որ ինքը դավաճան է:
Նայած՝ առաջիկա պրոցեսները ոնց կզարգանան: Նման որոշում կայացնելը շատ բարդ է, պետք է հոգեբանորեն պատրաստ լինես դրան: Հեշտ բան չէ՝ թիմից դուրս գալ և լինել անկախ պատգամավոր, դիմանալ այս ճնշումներին, այս պրոցեսներին: Ժողովրդի մոտ տարակարծություն կա, մի մասն ասում է՝ դավաճանեց, թիմը լքեց, մեկն այլ բան է ասում:
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ պատերազմը սկսվելուն պես վերադարձել է Հայաստանի Հանրապետություն և որպես գեներալ, որպես բարձրաստիճան սպա՝ փորձել է օգտակար լինել հայրենիքին. «Սակայն, այնպես ստացվեց, որ զերծ չմնացի, ես էլ վարակվեցի կորոնավիրուսով, վերջերս եմ ապաքինվել, հիվանդանոցում էի, դուրս եմ գրվել: Հիմա տանը բուժում եմ ստանում, բայց այսօր նպատակահարմար գտա կանգնել ժողովրդի կողքին: Բոլորդ գիտեք՝ Օսիպյանը միշտ եղել է ժողովրդի կողքին, այսօր էլ եմ ժողովրդի կողքին: Եվ ձերբակալվածների մեջ էլ ես ունեմ ընկերներ»:
«Այսօր, այսպես ասած՝ Եվրոպայի խորհրդի անդամ Հայաստանում գործում է գավառական 37 թիվը, և այս շենքը այսօր ոչ թե ԱԱԾ է կամ նույնիսկ ԿԳԲ, այլ 37 թվի պես Չեկա և ՆԿՎԴ, որտեղ վոժդի հրամանով, որը հայրենիքը տվել է մեր թշնամիներին, ձերբակալում են, կալանավորում են անձանց»,- ԱԱԾ-ի դիմաց հայտարարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Առաջնագծի զինվորի մասին բացասական արտահայտվող բոլոր մարդիկ ստահակներ են և չունեն ոչ մի սրբություն: Ի՞նչ է եղել Ջեբրայիլում. Զինվորը կանգնած է դիրքում, բայց չի կռվում զինվորի հետ, նա չի տեսնում իր թշնամուն: Նա ստանում է հրթիռային հարվածներ, ԱԹՍ-ների հարվածներ: Որ Արծրուն Հովհաննիսյանը էդքան շեշտում էր, թե վերջին երկու տարում էդքան զենք են առել, մի հատ ասեք՝ տեսնենք՝ ի՞նչ զենք եք առել, որ մեր ՀՕՊ-ը չկարողացաք ապահովել, էդքան 18-20 տարեկան երեխեքը զոհվեցին»:
Նա հորդորեց իր բոլոր իշխանական գործընկերներին՝ «դուրս չգալ ժողովրդի դեմ, թողնել հումանիտար միջանցք, հնարավորություն, որպեսզի կարողանան նրանց փրկել ժողովրդի ցասումից և զայրույթից»:
«Լսելով իմ երկրում տիրող տխուր իրավիճակի մասին, ես նախաձեռնեցի գալ Հայաստան և անձամբ օգնություն ցուցաբերել Արցախից տեղափոխված ընտանիքներին և զինված զինծառայողների ընտանիքներին: Իմ այս գաղափարի շուրջ համախմբվեցին շատ մարդիկ: Կարճ ժամանակահատվածում հավաքեցինք որոշակի գումար, որը ես բերեցի Հայաստան ինձ հետ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Քրիստինե Երեմյանը, ով հիմնադրամներին գումար ուղարկելու փոխարեն՝ որոշել է անձամբ ԱՄՆ-ից գալ Հայաստան և գումարն ավելի հասցեական օգտագործել: