Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունների տրամադրած ոչ ճշմարիտ տեղեկատվության արդյունքում ինֆորմացիոն դաշտը լցվում է ադրբեջանական տեղեկատվությամբ:
Այսօր առավոտյան Շուշի քաղաքի ներքևի հատվածում գտնվող անցակետի մոտ միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում որոշ ժամանակով փակվեց Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհը: Այնուհետև Արցախի ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողությունններին ի պատասխան՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում։
ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանն այն կարծիքին է, որ Հայաստանում կորոնավիրուսի 4-րդ ալիքն է, և այն ավարտին է մոտենում:
«Նիկոլ Փաշինյանն ունակ է ագրեսիվ լինել միայն մեզ հետ, եթե ինքը ինչքան մեզ հետ է ագրեսիվ, փորձեր լինել դիվանագիտական հարաբերությունների ժամանակ, զգալիորեն արդյունավետ կլիներ մեր երկրի արտաքին քաղաքականությունը»,- այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
«Սա իր մեջ շատ լուրջ սպառնալիքներ է պարունակում. Երբ դու թույլ դիրքերով ես խաղաղության գնում, դու խաղաղություն ես մուրում, ոչ թե այդ խաղաղությանը հասնում ես բնական կերպով: Շատ պարզ է, որ այդ խաղաղությունը քեզ տալու համար քեզանից պահանջելու են զիջումներ, քեզանից պահանջելու են առավելագույնը, որ կարող են քեզանից ստանալ, ինչը հիմա մենք տեսնում ենք»,- ընդգծեց նա:
ՔՊ համահիմնադիր և նախկին անդամ, ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում պատմեց, թե ինչ միջադեպ է տեղի ունեցել իր տան մոտ, երբ Նիկոլ Փաշինյանն անցնելիս է եղել այնտեղով:
«Երբ Հայաստանում դժգոհ են որևէ մեկի գործողություններից, պետք է հարց տալ՝ իսկ Նիկոլ Փաշինյանին ընտրելիս ի՞նչ էիք ակնկալում, որ Ռուսաստանը, Արևմուտքը, Թուրքիան կամ որևէ մեկը փոխելո՞ւ է իր քաղաքականությունը: Հայ հասարակությունը քվեարկեց այն մարդու օգտին, որը հռչակել էր, որ բոլոր տեսակի զիջումների պատրաստ է և դա անելու է ընտրություններից հետո: Դրանից հետո բողոքել, որ Ռուսաստանը, Թուրքիան, Արևմուտքը, Իրանը կամ Չինաստանը որևէ հարց են լուծում Հայաստանի հաշվին, դա առնվազն սխալ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը:
«Ռուսաստանն այսօր չի ցանկանում մեծ լարվածություն տարածաշրջանում՝ դրան պատրաստ չլինելու կամ այլ գործոններով պայմանավորված, և փորձում է որոշակի սիրախաղային հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ: Իրականում, նրանք դաշնակից չեն, ոչ էլ բարեկամ են, դա ուղղակի անհնար է՝ ռազմավարական առումով: Գուցե մարտավարական առումով, այսինքն՝ այսօր որևէ բան զիջելով՝ մեկ այլ խնդիր փորձում են լուծել: Թե դա ինչքանով է ճիշտ հենց Ռուսաստանի համար, դա այլ հարց է, որովհետև կարող են իրենք էլ սխալվել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը:
«Մենք նախորդ հարցուպատասխանին Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող մարդուց լսեցինք, որ ինքն է տվել զորքերի հետքաշման հրամանը: Ի՞նչ իրավական հիմքերով է այդ հրամանը տվել, ո՞ւմ հետ է բանավոր խոսել, ո՞ւմ հետ է օպերատիվ կապով խոսել. այս ամենը մենք չգիտենք, բայց մենք իմացանք, որ ինքն է տվել այդ հրամանը, և սա շատ կարևոր է հետագա քննության համար»:
«ԱԱԾ-ն դեռ շարունակում է իմ նկատմամբ պատվիրված հիբրիդային ճնշումները, բայց դե հասկանում եք, որ ազդեցություն չի կարող թողնել: Ամենայն հարգանքով այդ կառույցի նկատմամբ՝ որպես երկրի անվտանգային համակարգի, այնուամենայնիվ, իրենք շատ սխալ ուղղության վրա են. հեռախոսը պահում են՝ փորձ անելով հասկացնել, որ իրենք ամեն ինչ կարող են: Թեպետ, երբ հեռախոսը առգրավում էին վկայից, ինչը օրենքի բացահայտ խախտում էր, տվյալ դեպքում քննիչը՝ Գևորգ Խալաթյանը, խոստացավ երեք օր հետո հեռախոսը վերադարձնել: Հուլիսի 29-ից անցել է գրեթե 3 ամիս, բայց այդ տղամարդավարի խոսքը դեռ կյանքի չի կոչվել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Այսօր ադրբեջանցի սահմանապահները հայտնվել են Սյունիքում, որովհետև դեկտեմբերի 18-ին եղել է զորքերի հետքաշման հրաման, որը նախատեսված չի եղել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Զորքերի հետքաշման հրամանը եղել է բանավո՞ր, թե՞ գրավոր, ի՞նչ է այն մարդու անուն-ազգանունը, ով հնչեցրել է նման հրաման, արդյո՞ք ԱԽ նիստ տեղի է ունեցել՝ նման որոշում կայացնելուց առաջ»,- այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
ԵՊՀ դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունների կողմից ՄԻՊ Արման Թաթոյանի դեմ կազմակերպված արշավը պայմանավորված է նրանով, որ վերջին 3 տարվա ընթացքում ՄԻՊ-ը միակ կառույցն է, որը վարում է հայանպաստ քաղաքականություն, ազգային շահերն է պաշտպանում:
Թևան Պողոսյանի խոսքով՝ Ադրբեջանը հստակ նպատակ է դրել իր առաջ և գնում է այդ նպատակի իրականացմանը. «Մեր հարցն է մնում, թե մենք ոնց ենք դրան վերաբերվում, սկսած նրանից, թե ինչպես ենք քաղաքական ձևակերպում տալիս՝ որտե՞ղ է Ադրբեջանը զորավարժություններ անում, արդյո՞ք նշվում է՝ Արցախի Հանրապետության Բերձորի տարածաշրջան, որը օկուպացված է Ադրբեջանի զորքերի կողմից: Եթե այդպես ենք մեր մտահոգությունները հայտնելու, դա կլինի ճիշտ մոտեցում ապագայի համար, նաև՝ իրավական ձևակերպման շրջանակներում»:
«Ալիևի վերջին հայտարարությունը, որ իբր թե Իրանը և Հայաստանն օգտվել են Արցախի տարածքից՝ նարկոթրաֆիկի տրանզիտի համար, բավականին լուրջ քննադատության է արժանացել Իրանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կովկասի և Թուրքիայի հարցերով փորձագետ, Թեհրանի Հայ Դատի hանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանը:
Այո, իշխանությունները բավական սահուն իրականացնում են այն ծրագիրը, որն ունեն, և ընդդիմության գործն է՝ համազգային դիմադրություն կազմակերպել և ցույց տալ, որ ազգի նշանակալից մասի համար անթույլատրելի է նման քաղաքականությունը: Հարցն այնպիսին է, որ պետք է փորձել այնքան, մինչև հաջողենք»:
«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի համար ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետևողական աշխատանք է տարվում՝ հասնելու որոշակի ձևակերպումային փոփոխությունների:
«Ալենն այն բացառիկներից էր, որը կարողացել էր ընդունվել Բոստոնի համալսարան՝ երկու մագիստրոսական կոչմամբ՝ կրթության կառավարում և սոցիալական աշխատանք: Կամավորությունը, դիմացինին օգտակար լինելու հատկությունը նրա արյան յուրաքանչյուր բջիջում էր: Ունենալով նման բացառիկ, վաստակած շանս՝ պատվախնդիր ձևով չծառայել հայոց բանակում, ունենալ պետության կողմից տրամադրված այդ բացառիկ իրավունքը, նա կայացրեց իր որոշումը՝ պարտքը հանձնել հայրենիքի և ազգի առջև:
Բժիշկ-թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Լամարա Մանուկյանի կարծիքով՝ գրագետ, ճիշտ, թափանցիկ և անկեղծ տեղեկատվությունն ավելի մեծ գործ կարող է անել, որպեսզի մարդիկ որոշեն պատվաստվել, քան՝ պարտադրանքը:
«Փաշինյանը մի քանի օր առաջ Լիտվայում հայտարարեց, որ Իրանի դեմ որևէ խաղի մեջ չեն մտնի, դա խոսքով պետք է լիներ, և սա լավ առիթ էր, որ երբ Իրանն իր օդը փակել էր, Հայաստանը նման քայլի չդիմեր և իր արարքով ապացուցեր, որ Իրանի դեմ խաղի մեջ չի մտնի: Կարող էր գոնե մեկ ամիս սպասել, նոր այս թույլտվությունը Ադրբեջանին տալ: Կարծում եմ՝ ինչպես միշտ, Փաշինյանը սրան գցել է, նրան գցել է, հիմա էլ այդ խոսքով և այդ արարքով Իրանին է գցում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կովկասի և Թուրքիայի հարցերով փորձագետ, Թեհրանի Հայ Դատի hանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանը:
«Այս ծրագիրը ռեալ չէ: Նախ՝ խոսքը չի կարող նոր ատոմակայանի մասին լինել, հավանաբար նոր ռեակտորի մասին է: 1 ռեակտորի գինը 5.5 մլրդ դոլար է: Խոսքը ռուսական ռեակտորների մասին է՝ ամենափոքրը 1000 մեգավատտ: Հետևաբար՝ 1000 մեգավատտանոց 1 ռեակտոր կառուցելու համար պետք է 5.5 մլրդ դոլար գումար: Չեմ կարծում՝ ինչ-որ մեկը, այն էլ՝ մասնավորը, ներդրում անի, որովհետև այդ գումարների հետբերելիությունը շատ քիչ է, այսինքն՝ անհնար է: Հայաստանի շուկան շատ փոքր է, որ դու 5 մլրդ դոլարի ատոմակայան կառուցես, հետո աշխատեցնես և այդ գումարը ետ բերես»:
«Շատ պայթյունավտանգ է, կարող է մեծ հրդեհ բռնկվել տարածաշրջանում, բայց Իրանի արտգործնախարարի այցը Ռուսաստան հենց դրա համար է, փորձում են դիվանագիտական ձևով Ռուսաստանի միջնորդությունով լարվածությունը թուլացնել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Մինչ այս Ադրբեջանին տրված քարտեզների վերաբերյալ այնտեղից պաշտոնական մակարդակով հայտարարվել էր, որ դրանք 25 տոկոսով են համապատասխանում տեղանքին: Ի՞նչ իմանանք, որ նույն տրամաբանությամբ, երբ քարտեզները տրվեն ադրբեջանական կողմին, Ադրբեջանը պայման չի դնի՝ եկեք ստուգենք՝ տարածքները համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ, հետո նոր գերիներին կտանք: Հետո կասի՝ չի համապատասխանում, գերիներին չենք տալիս: Երկրորդ՝ հաշվի առնելով այն քարոզչությունը, որ Ադրբեջանը տանում է ամիսներ շարունակ, մասնավորապես՝ նշելով, որ գերիներ չեն, այլ ահաբեկիչներ, ես չեմ կարծում, որ այս ամբողջն Ալիևը կդնի մի կողմ, և ինչ է թե Նիկոլ Փաշինյանի կողմից եղել է նման առաջարկ, կգնա զիջումների: Հատկապես այն, որ գերիների հարցը շատ է շահարկվում դիվանագիտական և քաղաքական ոլորտներում՝ Հայաստանին պարտադրելու, որպեսզի վերջինս զիջումների գնա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Ադրբեջանում պահվող գերիներին քարտեզների դիմաց վերադարձնելու վերաբերյալ որևէ հանրայնացված փաստաթուղթ գոյություն չունի, ավելին՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը պետք է վերադարձներ մեր բոլոր գերիներին: Դա սակարկման, շանտաժի ենթակա թեմա չէր, առևտուր անելու թեմա չէր, բայց չգիտես ինչու՝ պատերազմի մեկնարկից մեկ տարի անց մենք եկանք այն իրավիճակին, երբ անընդհատ Ադրբեջանին ինչ-որ բաներ ենք առաջարկում, որը մեր պարտավորություններից դուրս է, որպեսզի Ադրբեջանն իր ամրագրված պարտավորությունները կատարի, բայց միևնույն է՝ չենք հաջողում դրանում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:
«Մեր շանսերն ավելի մեծ են, մենք մեր ուժը ցույց կտանք: Այսօրվա այն ուժերի ցանկից, որոնք մասնակցում են ընտրություններին, ոչ մի ուժ այդքան աշխատանք չի կատարել Գյումրիում, ինչքան ՀՀԿ-ի օրոք է կատարվել. 5000 բնակարան է կառուցվել՝ անօթևաններին բաժանվել, մինչ օրս ասֆալտապատման, բարեկարգման աշխատանքների գումարները քաղաքին ամբողջությամբ հատկացվել են դեռ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք: ՀՀԿ-ի ռեյտինգը գցել չի ստացվելու. Այսօր մի փոքր շտրիխ է հարկավոր, որ ժողովուրդը հիշի, թե ՀՀԿ-ի օրոք Գյումրին ինչ զարգացում է ապրել թե՛ տուրիզմի ոլորտում, թե՛ մշակութային ոլորտում, թե՛ սպորտային ոլորտում, թե՛ մյուս ոլորտներում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Այս տարածաշրջանը ընդունվում է՝ որպես Ռուսաստանի տարածաշրջան, և Ռուսաստանը հատկապես Թուրքիային, այն էլ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրին, չի ուզենա, որ մտնի այս տարածաշրջան: 44-օրյա պատերազմին և դրանից հետո Թուրքիան ինչ-որ կերպ սողոսկեց այս տարածաշրջան, և դա Ռուսաստանի դուրը չի գալիս, բայց շատ անելու բան չունի, որովհետև Ռուսաստանն այսօր բավականին թուլացած է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է գլոբալ նայել:
ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանի գնահատմամբ՝ ՔՊ-ի կողմից Մայր բուհի գրավման գործընթացը սկսվել է 2018թ. իշխանափոխությունից հետո, և ըստ նրա՝ ամբողջ գործընթացն ապօրինությունների շղթա է:
«Հիմա դու գնում ու հարաբերություններ ես մուրում մի պետության հետ, որի բայրաքթարներն են եղել քո պետության պարտության հիմնական պատճա՞ռը: Շուշիի դեկլարացիան ինքը կարդացե՞լ է, կամ որևէ մեկը ԱԳՆ-ում կամ ԱԽ-ում կարդացե՞լ է այդ դեկլարացիան, տեսե՞լ են՝ Թուրքիան ինչ է ուզում, Թուրքիային սպառնալիք համարո՞ւմ են, թե՞ ոչ, ի վերջո, սրանց համար պետությունը ազգային նկարագիր պետք է ունենա՞, թե՞ ոչ»։
«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման փաստն ինքնին կարևոր և բացառիկ է, որովհետև նախորդ տարվա Ադրբեջանի ագրեսիայից հետո սա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո երկու երկրների ԱԳ նախարարների առաջին հանդիպումն էր։
«Հենց հիմա մենք այդ տուրբուլենտ ժամանակաշրջանի միջով ենք անցնում: Այս ընթացքում մեր դիվանագիտության շնորհիվ պետք է փորձենք ցանկացած հնարավոր զարգացում ծառայեցնել ՀՀ-ին: Մասնավորապես, Իրանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող նույնիսկ լոկալ զարգացումները պետք է դիվանագիտական խողովակներով ի շահ Հայաստանի ծառայեցնել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ տեղյակ չէ, թե ԱԳՆ-ն այս պահին ինչ հարաբերություններ ունի Իրանի հետ:
«Մահվան հաղթանակը միայն հարությամբ է լինում, ի՞նչ է արվում, որ հայ ժողովուրդը ունենա այդ հարությունը, որևէ բան արվո՞ւմ է, ի՞նչ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում անդրադառնալով միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «պատմությունը ցույց է տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին, հաղթել՝ նշանակում է՝ հաղթել հուսահատությանը, հաղթել անելանելիությանը, հաղթել ճակատագրին, հաղթել մահվանը», ասաց դիրիժորը: