Վարուժան Սիրափյանն ընդգծեց՝ Պուտինին զանգահարելով՝ Էրդողանը ցանկացել է ուղիղ Ռուսաստանի հետ խոսել Արցախի հարցի վերաբերյալ՝ այդպիսով փորձելով բարձրացնել իր դերը. «Չեմ կարծում, որ իր դերի բարձրացումը կհաջողվի Թուրքիային, բայց Էրդողանն ուղիղ խառնվել է այդ գործընթացի մեջ: Դա անկարելի է: Չմոռանանք, որ բոլոր երկրները գոնե խոսքով ասացին, որ այս պատերազմը պետք է դադարի և խոսակցության անցնեն, միակ երկիրը, որ դա չասաց՝ Թուրքիան էր, որն ուզում է կրակի վրա յուղ լցնել և շարունակել»:
«Երկու պետություններ, որ այս տարածաշրջանում ունեն զգալի հետաքրքրություններ և բախվող շահեր, պերմանենտ բանակցությունների մեջ են՝ քննարկելու դիրքորոշումները: Այսպիսի գործակցության ձևաչափ մենք տեսել ենք նաև այլ տարածաշրջանների պարագայում՝ Սիրիա, Լիբիա և այլն, և կարծում եմ՝ երեկվա տեղի ունեցածը հենց այս տրամաբանության մեջ է պետք դիտարկել: Միևնույն ժամանակ, պատահական չէ Էրդողանի զանգի ժամը. այն տեղի է ունեցել անմիջապես վարչապետ Փաշինյանի ուղերձից հետո, որն ուղղված էր, առաջին հերթին, դրսի լսարանին: Այնտեղ հստակ կային ուղերձներ միջազգային հանրությանը, դեպի այն երկրներ, որոնք այս տարածաշրջանում ներգրավվածություն ունեին, և, ըստ էության, այդ զանգը նաև դրա տրամաբանական շարունակությունը կարելի է համարել»:
«Եվ դեռևս որևէ առաջարկ, որը եղել է, ներկա պահին Հայաստանի համար ընդունելի չէ: Այսինքն՝ ուղերձի հիմնական մասը դա էր: Սպասվում էր, որ Արցախի ճանաչման հարցը կդրվի. կարելի է ասել՝ դա էլ շոշափվեց, այսինքն՝ դեռևս բացահայտ դա չարվեց, բայց իմ կարծիքով՝ դա ժամերի կամ օրերի հարց է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ ըստ էության, հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ: Այդ պահանջի էությունը հետևյալն էր՝ անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց և արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ պետք է լինի Ադրբեջանի կազմում: Ընդ որում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը որևէ պատճառահետևանքային կապի մեջ չպետք է լիներ տարածքների հանձնման պրոցեսի հետ»,-այսօր իր տեսաուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ այսինքն՝ տարածքներ պետք է հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց:
«Նախահարձակ եղող կողմը՝ Ադրբեջանը, չէր հասել այն նպատակներին, մինչև այս պահն էլ երևի չի հասել, որոնք դրված էին իր առջև ի սկզբանե: Այն, որ ռազմական նպատակների մի մասն ակնհայտորեն ձախողված է, փաստ է: Բայց, միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ դեռ ռազմականը մի կողմ՝ իրենց խաղադրույքը նրա վրա է, որ փոքր ռազմական հաջողություններից հետո փորձել դա քաղաքական առումով կապիտալիզացնել, բայց դա էլ չի ստացվում, որովհետև հայկական կողմից կա ներազգային, ներհասարակական կոնսոլիդացիա, կա պայքարելու վճռականություն: Այս առումով՝ փակուղային իրավիճակ է, և այլ բան անել Ադրբեջանի կողմից, քան շարունակել ագրեսիան ամսի 10-ի դրությամբ, չէր մնում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Թուրքիան բազում դրդապատճառներ ունի. սա հստակորեն պանթուրքիստական, պանիսլամիստական, պանթուրանիստական շարժման ծրագրի տեղափոխումն է Անդրկովկաս: Թուրքիան, թեև այսօր ռազմական ներկայություն ունի Սիրիայում, բայց քանի դեռ Սիրիան իր բանակով և իր դաշնակիցներով կարողացավ 90 տոկոսով պահել Սիրիան մասնատումից, Թուրքիան այնտեղ կրեց պարտություն: Հետո փորձեց մուտք գործել Լիբիա, բայց այնտեղ էլ պարտություն կրեց: Միջազգային ասպարեզում չմեկուսանալու համար Թուրքիան փորձեց Ադրբեջանին օգտագործելով՝ մուտք գործել տարածաշրջան»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Առնվազն ՀՀԿ-ն 2․5 տարի շարունակ քննադատել է իշխող քաղաքական ուժի գործունեությունը Արցախի հարցում․ այսօր էլ մեր կարծիքները, գնահատականները տարբեր են»:
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է ստեղծված իրավիճակի մասին, տվել է իր գնահատականները և շնորհակալություն հայտնել ՄԽ համանախագահներին, մասնավորապես՝ ՌԴ նախագահ Պուտինին՝ այն ջանքերի համար, որոնք ներդրվում են ԼՂ-ում կրակի դադարեցման ուղղությամբ։
Դիտարկմանը՝ բայց անգամ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիա կատարած այցի ժամանակ հորդորեց Թուրքիային՝ օգտագործել իր զգալի ազդեցությունը՝ թուլացնելու լարումը, նա այսպես արձագանքեց. «Թուրքիայի շանտաժն աշխարհի հանդեպ ունի տարիների պատմություն, Թուրքիան տարբեր հարթակներում միշտ շարժվել է շանտաժի և ֆինանսական կախվածության ճանապարհով: Շատ բաներ Թուրքիային ներվել է՝ հենց ելնելով նրանից, որ նա բավականին հարուստ պետություն է և կարողանում է մեծ կազմակերպությունների համաֆինանսավորող հանդիսանալ: Բայց այսօր հանդուրժելով Թուրքիայի այս պահվածքը՝ Եվրոպան ինքն է կանգնում պրոբլեմի առաջ»:
Իրանագետ Ահարոն Վարդանյանի կարծիքով՝ Իրանում խիստ անհանգստացած են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմում ահաբեկիչների ներգրավման փաստից: «Իրանի համար շատ կարևոր է՝ թույլ չտալ ահաբեկչական խմբավորումների մուտքը երկիր: Իրանը տարածաշրջանում համարվում է ահաբեկչության դեմ պայքարի առաջամարտիկ: Ստացվում է, որ Սիրիայում, Իրաքում նրանք պայքարում էին, որպեսզի ահաբեկչությունը չմոտենա իրենց սահմաններին, բայց Ադրբեջանի բռնապետական ռեժիմի և Էրդողանի ահաբեկչական ռեժիմի ձեռքով ահաբեկիչները հայտնվում են հենց Իրանի սահմանին: Սա Իրանի համար ազգային անվտանգության հարց է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանի կարծիքով՝ Ադրբեջանը կանգ կառնի այն ժամանակ, երբ հասնի հաջողության: «Եթե այս կռվում ապրիլյանի նման զինադադարային ինչ-որ վիճակ լինի, ապա ադրբեջանցին նորից պատրաստվելու է և մի քանի տարի անց նորից է փորձելու, այսինքն՝ ինքն իր առջև խնդիր է դրել: Եվ եթե տեսնենք՝ թուրք-ադրբեջանցիները իրենց նպատակին հասնելու համառություն ունեն: Պետք է այնպես ջախջախվեն, որ ուղղակի մոռանան ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու մասին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Թշնամին թիրախավորում է բացառապես քաղաքացիական օբյեկտներ, և սա ռազմավարություն է, սա իրենց հոգու կառուցվածքն է, իրենց փիլիսոփայությունը, աշխարհայացքը, այսինքն՝ ահաբեկել մեզ, ոչնչացնել քաղաքացիական օբյեկտները, թիրախավորել դպրոցները, մանկապարտեզները, որպեսզի փորձ կատարի մեր ժողովրդի կամքը կոտրել. Չի՛ ստացվելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով՝ ինչքան թշնամին նման պահվածք է ցուցաբերում, այնքան ավելի կարծր ենք դառնում:
«Արցախը պինդ է, կանգուն է, բոլորը վճռական են մինչև վերջ պաշտպանելու մեր հայրենիքի սահմանները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
«Թեև Էրդողանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հանդիպումը փակ է եղել, բայց թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդրին անդրադարձ եղել է, և Էրդողանը փորձել է կորզել ՆԱՏՕ-ի աջակցությունը: Էրդողանը շեշտը դրել է նրա վրա, որ ՆԱՏՕ-ն միշտ պաշտպանել է տարածքային ամբողջականությունը, օրինակ՝ Ուկրաինայի հարցում, Վրաստանի հարցում, ինչո՞ւ Ադրբեջանի հարցում ՆԱՏՕ-ն նույնպես այդքան հետևողական չէ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը՝ միևնույն ժամանակ հիշեցնելով Թուրքիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում Ստոլտենբերգի այն կոշտ հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական լուծում չունի, և կողմերը պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ Թուրքիայի ներգրավվածությունը, սիրիայի գրոհայինների ներգրավումն ամբողջովին փոխել է տեղեկատվական պատերազմի ֆորմատը։ «Փաստացի, մեզ մնում է հետևից մի փոքր հարվածել, և արդեն ինքնըստինքյան մեր գործն անում են արտասահմանյան լրատվամիջոցները»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Հակառակորդն արդեն մի քանի օր է՝ ռմբակոծում է ոչ միայն բնակավայրերը, այլ Ստեփանակերտը՝ «Սմերչով», «Պոլոնեզով», տարբեր ամենաժամանակակից հեռահար հրթիռային համակարգերով: Ամեն վայրկյան Ստեփանակերտի գլխին գտնվում են տարբեր ԱԹՍ-ներ և չեն դադարում հրթիռակոծել Ստեփանակերտը: Եվ այսօր առաջին անգամ իմ հրամանով Արցախի զինված ուժերի ստորաբաժանումները հրթիռային համազարկ են տվել Գանձակ քաղաքին»,- իր տեսաուղերձում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով՝ ժամանակին զգուշացրել էր:
«Ժամանակավոր զինադադարի առաջարկ չենք ստացել, Կարմիր խաչի հետ կապի մեջ ենք, և եթե լինի զինադադար, իհարկե, դիերի հետ կապված խնդիրները պետք է լուծվեն, ինչպես որ լուծվել են 2016թ.: Այս առումով մեր պատրաստակամությունը կա, բայց պատերազմը կանգնեցնելու համար միայն մեր կամքը քիչ է: Ով սկսել է այդ պատերազմը, իրենք պետք է առաջինը կանգ առնեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:
Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը կարող է ծառայել որպես լծակ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:
«Դժվարանում եմ ասել՝ ինչ նկատի ուներ Մակրոնը, բայց իմ պատկերացմամբ, հավանաբար, հաշվի առնելով, որ ֆրոնտում որոշակի փոփոխություններ կարող է տեղի ունեցած լինեն, ֆիքսվելու է այդ դրվածքը, և դրանից հետո կողմերը վերսկսեն բանակցությունները նոր կետից: Բայց կրկնում եմ՝ դա իմ պատկերացումն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:
«Չնայած նրան, որ այս հեռախոսազրույցից հետո ռուսական կողմի հաղորդագրությունից տպավորություն էր ստեղծվում, թե կողմերի միջև առնվազն կան որոշակի պայմանավորվածություններ և ընդհանուր ընկալում, որ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, սակայն դրան հետևեց թուրքական կողմի մի նոր հայտարարություն այս հեռախոսազրույցի վերաբերյալ, որտեղ արդեն նշվում էր, որ հրադադարի հաստատումն անիմաստ է, քանի դեռ տարածքներից հայերը դուրս չեն եկել, որովհետև հետո, միևնույն է՝ նորից ռազմական գործողություններ կլինեն, և այլն: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ Թուրքիան մնում է իր դիրքորոշմանը և որևէ կերպ չի պատրաստվում քայլեր ձեռնարկել հրադադարի վերականգնման ուղղությամբ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Կարծում եմ՝ դա մեծ գլխացավանք է դառնալու Ադրբեջանի համար։ Վարձկանները, ջիհադականները, մարտնչող իսլամիստները միզազգային ահաբեկչության բաղկացուցիչներն են, որ մարտահրավեր են գլոբալ անվտանգությանը։ Այսինքն` Ադրբեջանը Հայաստանի դեմ պայքարում է ահաբեկիչների միջոցով։ Կարծում եմ՝ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի միջազգային հեղինակությունն անկում է ապրելու։ Արցախի Հանրապետությունն այսօր կռվում է գլոբալ ահաբեկչության դեմ, որը սպառնալիք է թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային անվտանգությանը: Հետաքրքիր է, որ այս թեման շատ լայն ու արագ տարածում գտավ միջազգային լրատվամիջոցներում, և նույնիսկ արձանագրվեց Ռուսաստանի և Իրանի ԱԳ հայտարարություններում:
«Իրանի պես զգուշավոր երկիրը փաստ չունենալով՝ նման հայտարարություն չէր անի: Ադրբեջանում էլ են սա գնահատում որպես կոպտագույն հայտարարություն՝ ուղղված իրենց դեմ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Երեկ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում և շրջակա գյուղերում ես նախաձեռնել էի փաստահավաք աշխատանքներ, բայց այցի կեսից, մոտավորապես ժամը 18-ի սահմաններում Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ների հայտնվելու պատճառով, ստիպված եղանք դադարեցնել ժամանակավորապես: Մեր պատվիրակությունը մի քանի հոգի էր, բայց մեզ հետ կային նաև քաղաքացիական բնակիչներ, ուղեկցողներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ընդգծելով, որ դա ևս մեկ ապացույց էր՝ թիրախավորվում են քաղաքացիական բնակավայրերը:
«Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ երբևէ չեմ մեկնաբանել որևէ պետության գերատեսչության հայտարարություն, բայց քանի որ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը վերաբերում է լրագրողներին և զինված բախումների պայմաններում Արցախում աշխատանքին, հարկ եմ համարում անպայման անդրադառնալ. Նախ՝ այդ հայտարարությունը բացարձակ անընդունելի է միջազգային պահանջների տեսանկյունից, կոպիտ խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, փորձ է պատասխանատվությունը վերափոխել Ադրբեջանի կողմից կատարվող գործողություններից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում զրուցել ենք քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի հետ:
«Թշնամին իր քթին պետք է ստանա. այստեղ չի՛ կարող լինել նիկոլական, սերժական, քոչարյանական». Արմեն Աշոտյան
Ադրբեջանը շատ ավելի վախկոտ է, քան թվում է. Տաթևիկ Հայրապետյան. ՈՒՂԻՂ
«Բոլոր խնդիրների հիմքերը Իլհամ Ալիևի մանկության մեջ է պետք փնտրել». Անժելա էլիբեգովա. ՈՒՂԻՂ
«Ես ուզում եմ անդրադառնալ իմ գործընկերների այն հարցինմ թե ժամանակն է հանրաքվե անցկացնել և Արցախը միացնել Հայաստանին՝ այդ պատերազմը այս հանրաքվեն է, մեր հաղթանակը հենց այդ հանրաքվեն է: Հանրաքվե պետք չի անցկացնել»,-այսօր ԱԺ հատուկ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ հատուկ նիստի ժամանակ հայտարարեց, որ չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել. «Եվ չկա հաղթանակ, որը նախ՝ քո հոգում և մտքում չի ծնվում, չկա հաղթանակ, որը չի ծնվում յուրաքանչյուր անհատի մտքի և հավաքական գիտակցության մեջ: Եկեք՝ պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի, և ինչ էլ լինի՝ մենք չենք դադարի քայլել, չենք դադարի ընթանալ, չենք դադարի պայքարել՝ հանուն մեր ազգային հաղթանակի, հանուն Հայաստանի հաղթանակի, հանուն Արցախի հաղթանակի, հանուն հայ ժողովրդի հաղթանակի…»: