«Դուք օգնում եք Ալիևին՝ արցախյան խնդրի վերջնական լուծումն Ադրբեջանի կազմում ձևակերպելու մեջ, այդքան բան». Աշոտյանը՝ իշխանություններին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց, թե ինչ առաջարկներ պետք է Հայաստանը ներկայացներ Ադրբեջանի՝ այդ 6 «խայտառակ» կետերի փոխարեն:

«Առաջինը՝ ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքը պետք է լիներ այս փաթեթում: Ռազմագերիների վերադարձի նախապայմանը պետք է լիներ այս փաթեթում: Ինչո՞ւ ուժի չկիրառման կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը չեք դրել՝ որպես սկզբունք: Ինչո՞ւ չեք դրել, դա էլ չէ՞ ՄԱԿ-ի և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներից մեկը, շատ կարևոր մեզ համար, որովհետև ակնհայտ է, չէ՞, որ Ադրբեջանն ու դուք մեզ վախեցնում եք պատերազմով: Մյուսը՝ ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական զորամիավորումները հետ քաշելու նախապայմանը: Դեբի՞լ եք՝ գուցե, տգե՞տ եք՝ գուցե, անհայրենի՞ք եք՝ վստահաբար, դուք օգնում եք Ալիևին՝ արցախյան խնդրի վերջնական լուծումը Ադրբեջանի կազմում ձևակերպելու մեջ, այդքան բան»,- ընդգծեց նա:

Արմեն Աշոտյանն անդրադարձավ գործող իշխանությունների այն հայտարարություններին, թե իբր միջազգային հանրությունը հայկական կողմին ստիպում է իջեցնել նշաձողը.

«Նիկոլն ասում է, որ միջազգայիններն ասում են՝ նշաձող իջեցրեք, թե չէ՝ չենք երաշխավորում խաղաղություն, և այլն: Երեկ էլ Էդմոնին այդ հարցը իբրև թե տրվեց, ու երեկ էլ Էդմոնը չասաց, թե միջազգայիններից էդ ո՞վ է ասում՝ նշաձող իջեցրեք, ես չեմ լսել եվրոպական, ամերիկյան, ռուսական ղեկավարություններից որևէ պաշտոնական հայտարարություն առ այն, որ հայ ժողովուրդը պետք է իջեցնի իր սպասելիքների նշաձողը: Ես պատերազմից հետո տեսել եմ լիքը այլ՝ հակառակ հայտարարություններ, որ եղել է և՛ ինքնորոշման իրավունքի վրա հղում, և՛ կարգավիճակի կարգավորման անհրաժեշտություն, և այլն, և այլն: Հարցս նորից կախված է մնում՝ ո՞ր միջազգային հանրությունը, ո՞վ է ձեզ նման բան ասել, որ դուք փաթեթավորում եք միջազգային հանրության անունից: Այդ դուք եք ուզում իջեցնել հայ ժողովրդի ակնկալիքների նշաձողը, որպեսզի ձեր ստոր ծրագիրը հասցնեք տրամաբանական ավարտին»:

Խոսելով պարտադրված խաղաղության մասին, նա հետևյալն ասաց. «Ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն օրերս հայտարարել է, որ պարտադրված խաղաղություն Ուկրաինայում չի լինելու: Այսինքն՝ մեզ այստեղ Նիկոլն ասում է, որ մեզ խաղաղություն են պարտադրում, ուկրաինական պատերազմի հետ կապված՝ Գերմանիայի ղեկավարն ասում է, որ Ուկրաինայում պարտադրված խաղաղություն չի լինելու: Նիկոլ, եթե դու Ուկրաինայի դեպքերին հետևում ես, Հայաստանի վիճակը դու ստեղծել ես՝ լավ գիտես, այդ ինչո՞ւ Ուկրաինայի դեպքում քաղաքակիրթ աշխարհն ասում է, որ պարտադրված խաղաղություն չի լինելու, իսկ Հայաստանի դեպքում դա չի ասում: Չէ՞ որ Ադրբեջանն է հիմա մեր վզին խաղաղություն փաթաթում: Նիկոլ, որովհետև դու դա չես ուզում, կամ երկրորդ՝ դու այդքան չկաս, որովհետև Ուկրաինայի դեպքում տեսանք, որ դա հնարավոր է: Դու չկա՞ս այդքան, որ քո տերերի մոտ՝ դրսերում, այս հարցը գոնե այս ձևով լուծես: Չկաս կամ չես ուզում, ևս մեկ փաստարկ առ այն, որ դու ծրագրով քանդում ես մեր դիվանագիտական այս փուլում եղած վերջին հնարավորությունները»:

Տեսանյութեր

Լրահոս