«Հերթական անգամ ամենաապուշ ձևով Նիկոլը ձեզ խաբում է, ժողովուրդ ջան». Արմեն Աշոտյան

«Նիկոլն ասում էր, թե մադրիդյան սկբունքներով մենք արձանագրել ենք, որ իբր թե նշաձողը իջել է դեռ մեր ժամանակ, պատկերացնո՞ւմ եք: Ասում է՝ 2007թ., երբ ընդունել եք մադրիդյան սկզբունքները, հետո դրանց հիման վրա մշակվել են 2009թ. հրապարակված հիմնարար սկզբունքները, այդ ժամանակ նշաձող եք իջեցրել: Հերթական անգամ ամենաապուշ ձևով ձեզ խաբում է, ժողովուրդ ջան»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա ընդգծեց, որ 2007թ. որդեգրված մադրիդյան սկզբունքները ոչ թե նշաձողը իջեցնելու, այլ այն բարձրացնելու մասին էին. «Այդ սկզբունքներից մեկը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն էր, ավելին՝ այդ երեք սկզբունքները ոչ թե տարանջատ էին, այլ գործում էին մի փաթեթի մեջ:

Ավելին, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը հետո ձևակերպվեց որպես պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի, որի հարցը ոչնչով սահմանափակված չէ, այսինքն՝ եթե Սերժը մնար ու շարունակեր բանակցել, ոչ թե այս սրիկան ձեզ խաբեր ու գար իշխանության, Արցախի ժողովուրդը ստանալու էր հնարավորություն առնվազն միջազգային հանրության կողմից երաշխավորված… ջհանդամիս թե Ալիևը չէր համաձայնելու, որովհետև նման կոնֆլիկտների պարագայում, երբեք այն երկիրը, որից մի բան անջատվում է, չի համաձայնում դրան, նույնը եղավ Սերբիայի և Կոսովոյի դեպքում, և նույն  ձևով տեղի էր ունենալու արցախյան հարցում: Ե՛վ մադրիդյան սկզբունքները, և՛ դրանց հիման վրա մշակված էլ ավելի հայանպաստ հիմնարար սկզբունքները երաշխավորում էին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը և միջազգային երաշխավորում ու ճանաչումը: Սրանք նշաձողը բարձրացնելու սկզբունքներ էին, ոչ թե, ինչպես ձեզ փորձում է ֆռռացնել այդ ոչ մի բանը՝ նշաձողը իջեցնելու»:

Արմեն Աշոտյանը անդրադարձավ նաև Փաշինյանի այն հայտարարությանը, թե բացահայտում էր ուզում անել, բայց ընդդիմությունը հեռացավ. «Դու որ բացահայտում ուզենայիր անել, մեզ վրա կեղտ ունենայիր, այս 1.5 տարվա մեջ քո կեղտոտ բերնից էնքան սուտ է հնչել, որ եթե դու իրոք մի հատ ճիշտ բան ունենայիր ասելու, կասեիր: Լավ, գնացին ընդդիմադիրները, բա ինչո՞ւ չասեցիր, եթե նման բացահայտում կար: Բացահայտում արա ու բացահայտվիր, որովհետև գալու եմ ու բացահայտեմ ես քեզ՝ քո հերթական ստերի համար»:

Տեսանյութեր

Լրահոս