
«Դուք նայո՞ւմ եք՝ ինչքան մարդ կա փողոցում, ինչքան մարդ է ասում՝ գնա՛». Արթուր Վանեցյան

«Էն որ մեզ ասում են, է՝ դուրս եք եկել՝ գնացեք սահման, մենք դուրս ենք եկել՝ մեր հայրենիքն ենք պաշտպանում, էս ավտոները տարեք սահման, այ անամոթներ: Էս ավտոները, էս ավտոբուսները ինչո՞ւ եք հանել՝ բերել, էսքան մարդու բերել եք, որ ի՞նչ անեք: Բերել եք մի անհավասարակշիռ մարդու իշխանություն պահեք: Սա էլ է վերջանալու, արդեն վերջացել է:
Դուք նայո՞ւմ եք՝ ինչքան մարդ կա փողոցում, ինչքան մարդ է ասում՝ գնա՛, գնա՛, գնա՛»,- Դեմիրճյան փողոցում երթի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Այնուհետև երթի մասնակիցները սկսեցին վանկարկել՝ առանց Նիկոլ Հայաստան: