«Որդիաբար խնդրում եմ՝ փոխարինեք իմ հայրիկին, և տեր կանգնեք ձեր որոշմանը, փոխանցեք ձեր կերտած անկախ հայրենիքը մեզ». Էդգար Ղազարյանը՝ ԳԽ պատգամավորներին

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այսօր Գերագույն խորհրդի նիստի բացմանն ընդգծեց, որ ցավալի իրողության առաջ ենք կանգնած՝ անկախ պետականության կորստի վտանգներ են նկատվում:

«Ինձ, ոչ միայն որպես ձեր որոշման շահառու ՀՀ քաղաքացու, այլ նաև ձեր գործընկերոջ՝ Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր Ֆերդինանդ Ղազարյանի որդու, անհանգստությունը բերել է մի խնդրանքի, որպեսզի դուք այսօր հավաքվեք միասին: Ես այդ նախաձեռնությունը հանդես չէի բերի, եթե ողջ լիներ Ֆերդինանդ Ղազարյանը, բայց ողջ է իմ որդի Ֆերդինանդ Ղազարյանը, և Ձեզ որդիաբար խնդրում եմ, որ փոխարինեք իմ հայրիկին, և տեր կանգնեք ձեր որոշմանը, փոխանցեք ձեր կերտած անկախ հայրենիքը մեզ, օգնեք մեզ դիմակայելու այս փորձությանը, որպեսզի ես էլ հնարավորություն ունենամ այն փոխանցել իմ որդուն՝ Ֆերդինանդ Ղազարյանին»,- դիմելով ԳԽ պատգամավորներին՝ ասաց Ղազարյանը:

Նա շեշտեց, որ իր նախաձեռնության մեջ քաղաքական իմաստ և բովանդակություն չկա. «Այսօր պետք է իջեցնել բոլոր դրոշները, գետնին դնել բոլորիս շահերը և բարձրացնել միայն մեկ դրոշ՝ ՀՀ պետական դրոշը, և առաջնորդվել միայն մեկ շահով՝ ՀՀ պետական շահով: Գլուխս եմ խոնարհում ձեր առջև՝ ձեր կայացրած որոշման համար»:

Ըստ նրա՝ նիստը պետք է վարեր Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց չի ստացվել անձամբ հանդիպել նրա հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս