«Չոլի մեջտեղը մեն-մենակ եմ մնացել». 80-ամյա Ասյա Պողոսյանն օգնության կարիք ունի

Գյումրիի Մանուշյան փողոցում նախկին Ավետարանչական եկեղեցու հարևանությամբ միայն մեկ տնակ է մնացել, որտեղ  մեն-մենակ ապրում է 80-ամյա Ասյա Պողոսյանը:

Ասյա Պողոսյանը տարիներ առաջ բնակարան ստացել է, բայց, ինչպես ինքն է նշում՝ որդու բուժման ծախսերի համար ստիպված է եղել վաճառել այն:

Որդու կյանքը, սակայն, փրկել չի հաջողվել, և այժմ տիկին Ասյան միայնակ ապրում է տնակում:

«Քանի տարի է՝ այստեղ եմ, մենակ եմ, տղա ունեի՝ մահացավ, հիմա ես մենակ եմ: Տնակի կողքերը քանդված են, կանալիզացիա չկա: Ես բնակարան ստացել էի, բայց ծախեցի տղայիս համար. ինքը հիվանդ էր, գումար չունեինք, ծախեցի բուժումների համար: Բայց որդիս մահացավ, ես մնացի մեն-մենակ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ասյա Պողոսյանը:

Նա նշեց, որ 30 հազար դրամ թոշակ է ստանում, որի 20 հազարը խնայում է, որպեսզի ձմռան համար վառելափայտ գնի. «Փայտի կուբն արդեն դարձել է 25.000, որտեղի՞ց առնեմ: Ոչ մի օգնող չունեմ, հեչ բան էլ չունեմ, մեն-մենակ եմ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս