«Այսօր էլ պարտվում ենք մեր միջի տականքին. այս դավաճանը գլխատեց կայացած պետություն». Ռուբեն Հակոբյան

ԳԽ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն այսօրվա Գերագույն խորհրդի նիստին նախ հայտարարեց, որ իր ելույթը ցավոտ է լինելու:

«Դուք հիշո՞ւմ եք, որ Հիմնը խմբագրում էինք և «մեր հայրենիք, թշվառ, անտեր»-ը դարձրինք՝ ազատ, անկախ: Այսօր եկել ենք ասելու՝ ոչ, մեր հայրենիքը թշվառ և անտեր է, և ավելի թշվառ և անտեր է, քան այն ժամանակ»,- ընդգծեց նա:

Հիշելով Նժդեհի խոսքերը՝ նա շեշտեց. «Այսօր էլ մենք պարտվում ենք մեր միջի տականքին, և վախենում ենք նույնիսկ ասել, թե ով է ծնել այս տականքին: Հեշտ է ասել՝ Ամերիկա, Ռուսաստան, Թուրքիա, նույնիսկ՝ Սորոս, չէ, այ մարդ, վախենում ենք ասել, որ այս հրեշին մենք ենք ծնել, նիկոլիզմն է ծնել Նիկոլին: Այս ափաչափ Հայաստանն էլ վաղը կարող է չլինել, եթե չհասկանանք, որ մենք ենք տապալում այս ամենը»:

Հռչակագրի երկրորդ կետը մերջբերելով՝ նա նշեց, որ ՀՀ-ն այսօր մի պարզ աշխարհագրական տարածքի է վերածվել. «Այն գերտերությունները, որոնք խնդիր ունեն այդ տարածքի հետ, մեր տարածքում մեր նկատմամբ, կներեք, քաղաքական սեքսով են զբաղվում: Մենք պարզ ասում ենք՝ համեցեք, երբ կուզեք, օրվա որ ժամին կուզեք: Մեզ բանի տեղ չեն դնում: Թուրքիան, Ռուսաստանը Հայաստանի, Արցախի հարց են քննարկում, նույնիսկ քեզ չեն ասում, որ՝ այսպիսի հարց ենք քննարկում: Մենք եկել ենք ասենք, որ թաղվում է այս հռչակագիրը: Պարզվեց՝ մենք վախենում ենք մեր հաղթանակներից: Այս դավաճանը կարողացավ գլխատել կայացած պետություն, դրան զուգահեռ՝ 5000 զինվոր գլխատեց, նաև արյունածոր վերքի է վերածել մեր Հայաստանը: Բայց երևի արժանի ենք, որ դեռ ինքը կա»:

Ըստ նրա՝ Պետրոս Գետադարձն ու Նիկոլ Փաշինյանը մի նմանություն ունեն՝ երկուսին էլ սրբադասել են. «Ես երբեք ժողովրդին չեմ գնահատել, որովհետև ժողովուրդն իր ճշգրիտ գնահատականը տվեց Արցախը կործանողին, երբ նոյեմբերի 9-ին մտավ կառավարության շենք: Ինքն էլ հրեշավոր թեստ ընդունած՝ ասում էր՝ եկել է վրեժի ժամանակը, բայց մենք կուլ տվեցինք: Այսօր որոշ քաղաքական գործիչներ, որ մեղադրում են ժողովրդին, պետք է քաղաքականությունից դուրս գան: Այն պահին, որ պետք էր վռնդել, իրեն չենք վռնդել, վախենում էինք, իսկ այն մարդիկ, որոնք վռնդում էին, այսօր բանտերում են նստած, և էլի ժողովուրդը ոտքի չի կանգնում՝ սրանց հերն անիծի»:

Դիմելով ժողովրդին՝ կոչ արեց մասնակցել այսօր Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս