Դասընթացներ՝ համայնքների ղեկավարների, աշխատակազմերի ղեկավարների և իրավաբանների համար

Փաստաբանական դպրոցում մեկնարկեց համայնքների ղեկավարների, աշխատակազմերի ղեկավարների, իրավաբանների համար նախատեսված ուսուցման ծրագիրը: Ծրագրի ընթացքում հեռավար կարգով՝ համակարգչային տեխնիկայի միջոցով, դասընթացներ կանցկացվեն համայնքների նշված աշխատակիցների համար:

Ծրագրի ղեկավար, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր ասաց, ոչ համայնքների ղեկավարների, համայնքների աշխատակազմերի ղեկավարների, համայնքների իրավաբանների համար նախատեսված 6 դասընթացները նվիրված են լինելու տեղական հարկերին, խնամակայության հետ կապված խնդիրներին, վնաս պատճառելու հետևանքով առաջացած պարտավորություններ, վարչարարության հետ կապված խնդիրներին: Նրա խոսքով՝ ծրագրի նպատակը համայնքների զարգացումն է:

Ծրագրի աջակից Counterpart International կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Արթուր Դրամբյանն էլ ասաց, որ համայնքների հետ աշխատելիս հասկացել են, որ իրավաբանական կրթության առումով մեծ բաց կա. «Այդ բացը լրացնելու կարիք կա»: Ծրագրի ղեկավարն էլ նշեց, որ բանակցություններ են վարում հասարակական կազմակերպությունների հետ՝ ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով:

 

Տեսանյութեր

Լրահոս