Փաստաբանը միջնորդեց փոխել Շանթ Հարությունյանի գործով ամբաստանյալի խափանման միջոցը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչկան շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարոթյունյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատարանում այժմ միջնորդություններով հանդես են գալիս գործով ամբաստանյալների պաշտպանները:

Դատարանում ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանը միջնորդեց փոխել Արմեն Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը: Ա. Զաքարյանն ասաց, որ ավելի վաղ իր կողմից ներկայացված միջնորդությունը դատարան մերժել է՝ նշելով, որ առկա է հիմնավոր կասկած, որ Արմեն Մարտիրոսյանը կատարել է իրեն մեղսագրվող արարքը, ազատության մեջ գտնվելու դեպքում նա կարող է դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել , կարող է թաքնվել քննությունից: Արա Զաքարյանն ասաց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հրել և ֆիզիկական ցավ է պատճառել ոստիկաններ Արա Մարտիրոսյանին և Գեղամ Խաչատրյանին: Ըստ փաստաբանի՝ այս հանգամանքները չեն հաստատվել գոծով ձեռք բերվծ ապացույներով. տեսագրության մջ նման հանգամանք չի երևում, ոստիկան Արա Մարտիրոսյանը հայտնել է,որ չի հիշում նման հանգամանք: Ըստ Արա Զաքարյանի՝ Գեղամ Խաչատրյանի ցուցմունքն էլ չի կարող թույլատրելի համարվել, քանի որ Մարդու իրավունքների եվրապական դատարանի դիրքորոշման համաձայն՝ միայն ոստիկանների ցուցմունքները չն կարող դրվել մեղադրանքի հիմքում:

Փաստաբանը միջնորդեց  կալանավորումը փոխել այլ խափաման միջոցով, մերժելու դեպքում գրավի դիմաց ազատ արձակել. ըստ Արա Զաքարյանի՝ իր պաշտպանյալի հարազատները պատրաստ են մինչև 500 հազար դրամ գրավ վճարել: Մեղադրողն առարկեց միջնորդության դեմ: Դատարանը հեռացել էխորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Տեսանյութեր

Լրահոս