
Վալերի Օսիպյանը շարունակում է մնալ վկայի կարգավիճակո՞ւմ

168.am-ը ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից հետաքրքրվել էր, թե ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես վկա հարցաքննված Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի կարգավիճակն արդյոք փոխվե՞լ է, թե՞ ոչ: ՀՔԾ-ից հետաքրքրվել էինք նաև՝ արդյոք քրեական գործի շրջանակներում կա՞ն որպես մեղադրյալ և որպես տուժող ներգրավված անձինք:
Ի պատասխան մեր հարցման՝ ՀՔԾ-ից հայտնել են. «ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը հարցաքննվել է որպես վկա: Նախնական քննության գաղտնիության պահպանության նկատառումներից ելնելով՝ այլ տեղեկություններ, նախաքննության այս փուլում, չենք կարող հրապարակել»: