Ոստիկանության պետի տեղակալը՝ պատգամավորներին տուգանելու մասին (տեսանյութ)
168.am-ը ՀՀ ճանապարհայի ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանին խնդրեց մեկնաբանել այն տեղեկությունը, որ մինչև հուլիս ամիսը պատգամավորական համարանիշներով մեքենաներին տուգանքի ծանուցում չեն ուղարկել, սակայն այժմ ուղարկում են:
«Պատգամավորական համարանիշներ ասելով հավանաբար նկատի ունեք oo11 նիշերով համարանիշերը: Պաշտոնապես հայտարարում եմ՝ բոլոր այդ համարանիշերով տրանսպորտային միջոցները, որոնք կֆիքսվեն տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով, վարորդները ենթարկվում են վարչական պատասանատվության»,- ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանն էլ ասաց, որ կա համապատասպան հրաման, որով սահմանված է, որ 001oo11-ից մինչև 200oo11-ն են պատգամավորական համարանիշներ: «Արձանագրությունը կազմվում է և ուղարվում է համապատասն գերատեսչություն՝ Ազգային ժողով»,- ասաց նա: ՃՈ իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինագրյանն էլ հավելեց. «Միշտ էլ արձանագրվել են»:
Մանրամսները՝ 168.am-ի տեսանյությում