
Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանին վիրահատել են

Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանին վիրահատել են: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Զլեչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վիրահատությունը անցել է նորմալ, Դավիթ Խաչատրյանն այժմ հետվիրահատական փուլում է, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 4-ին Դավիթ Խաչատրյանին մեղավոր է ճանաչել Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առոջղությանը ծանր վնաս պատճառելու մեջ՝ դատապարտելով 17 տարվա ազատազրկման: Դ. Խաչատրյանի պաշտպանները դատարանի այս վճիռը բողոքարկել են վերաքննիչ դատարան. օգոստոսի 10-ին նշանակված է առաջին դատական նիստը: