«Սահմանադրական բարեփոխումները հասարակական պահանջ են». Խաչատուր Մարոզյան
«Սահմանադրական բարեփոխումների հասարակական հարաբերությունների զարգացման զուգընթաց մշտապես ենթակա է պարտադիր բարեփոխման: Երկրորդ շատ կարևոր հարցն է՝ ինչպես ենք մենք դրան նայում: Առաջին հայացքից կարող է թվալ, որ պետությունը նման բարեփոխումներ, նման գործընթացներ իրականացնում է նեղ կուսակցական, անձնական նկատառումներով և նույնիսկ որոշ իմիտացիա ստեղծելու համար, բայց իրականում բոլոր ժամանակներում եղել են, հիմա էլ կան հասարակական պահանջմունքներ, հասարակական պահանջներ, և այս պահին ես համարում եմ, որ սահմանադրական բարեփոխումները զուտ հասարակական պահանջ են: Եթե մենք այս գործընթացներին նայենք մատների արանքով, որոշ հնարավորություններ բաց կթողնենք: Ես խոսում եմ հասարակության մասին: ՀՀ բոլոր ոլորտներում՝ սոցիալական, իրավական, դատաիրավական, տնտեսական, լուրջ բարեփոխումների կարիք կա»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով սահմանադրական բարեփոխումների մասինասաց «Իրավաբաննեի և հոգեբանների միջագային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Խաչատուր Մարոզյանը:
Լրագրողների հարցին՝ արդյոք ինքը մտածո՞ւմ է, որ իր հացը վաստակող քաղաքացու համար առաջնայինն այն է, թե երկրի մայր օրենքում ինչ գրված կլինի, Խ. Մարոզյանը պատասխանեց, որ իրենք օվա ընթացքում տարբեր ոլորտներտներից դժգոհ բազմաթիվ քաղաքացիների դիմումեր են ստանում: «Դրանց բոլորի լուծման մեխը գտնվում է դատաիրավական համակարգում»,- ասաց Խ. Մարոզյանը՝ ավելացնելով. «Օրվա հացը ծնվում է իրավունքի դաշտում: Եթե քաղաքացին իրավազուրկ է, ինքն անընդհատ անկում է ապրելու: Եթե այօր կարողանում էր այդ մի կտոր հացը վաստակել, վաղը դա էլ չի կարողանալու, որովհետև դրա ակունքները գտնվում են օրենքում»: Որպես օրինակ՝ Խ. Մարոզյանը ներկայացրեց վարչական դատավարության օրենսգրքի հոդվածներից մեկը, որով նախատեսվում է, որ վարչական գործերով վճռաբեկ դատարան բողոք կարող են ներկայացնել միայն փաստաբանները. «Ենթադրենք, ունենք քաղաքացի, որ հազիվ, ձեր ասած, օրվա հացն է վաստակում: Օրենքը նրան պարտադրում է, ասում է՝ դու անպայման վճռաբեկ բողոքը պետք է փաստաբանի միջոցով ներկայացնես»:
Անդրադառանալով կառավարման ներկայիս ձևին՝ Խաչատուր Մարոզյանն ասաց, որ այն հնարավորություն է տալիս խուսանավելու՝ մեղքը բարդելու մեկ ուրիշի վրա. «Իմ կարծիքով՝ եթե մենք ունենանք պառլամենտական հանրապետություն և կոնկրետ պատասխանատուն լինի ուժեղ պառլամենտը, մենք որոշ պրոբլեմներից, դժվարություններից կկարողանանք խուսափել՝ ունենալով կոնկրետ պատասխանատուներ: Այս դեպքում ոչ պրոֆեսիոնալ ազգային ժողովի պարտությունը կունենանք, քանի որ պառլամենտական պետությունը պետք է պրոֆեսիոնալ ազգային ժողով ունենա, այսինքն՝ ոչ թե պետք է ընտրվեն երգիչներ, բիզնեսմեններ, մոնոպոլիստներ»: