Բաժիններ՝

Անհրաժե՞շտ է արդյոք նոր պատվաստում ներդնել երեխաների համար

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանում ներդրվելու է նոր պատվաստանյութ պնևմոկոկային վարակների դեմ: 168.am-ը մանկաբույժ, «Վստահություն» առողջապահական հ/կ-ի նախագահ Սուսաննա Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք անհրաժեշտ է պատվաստման ներդրումը Հայաստանում:

«Խնդիրն այնքանով է արդիական Հայաստանում, որ երեխաները բավական հաճախ են հիվանդանում, իսկ պատվաստանյութն ընդհանրապես լավն է, խնդիրներ չի առաջացնում»,- ասաց մանկաբույժը: Վերջինիս խոսքով՝ այս պատվաստանյութի ներդրումը Հայաստանում անհրաժեշտություն էր:

«Ես առհասարակ կարծում եմ, որ պատվաստումները շատ անհրաժեշտ են: Օրինակ, տեսե՛ք, մեր հարևան Վրաստանում այսօր կարմրուկի 2000 դեպք է գրանցվել, քանի որ նորմալ չեն պատվաստվել: Եթե վարակը գա նաև Հայաստան, մեր չպատվաստված երեխաները ևս կհիվանդանան: Այսինքն՝ այդ պատվաստանյութերն իրենց հակացուցումներն ունեն, սակայն դրանք շատ քիչ են: Մնացած բոլոր դեպքերում երեխաներին պետք է պատվաստել, որպեսզի նրանք չհիվանդանան: Պնևմոկոկային վարակների դեմ պատվաստանյութից ռեակցիաներ, վատ հետևանքներ դեռ չեն հանդիպել: Գիտական տվյալներով՝ պնևմոկոկային թոքաբորբերն, օրինակ, ամենահաճախ հանդիպողներն են: Դրանք ավելի ծանր ընթացող թոքաբորբեր են, այնպես չէ, որ դրանք թեթև անցնող վարակներ են, ու այդ վարակով երեխաները շատ են հիվանդանում»,- ասաց մանկաբույժը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս