Ինչո՞ւ են հայերն ամենաշատը փնտրում «պոռնո» բառը
Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը՝ այսօրվա ասուլիսում խոսելով նախորդ տարի Google Chrome-ի տվյալների մասին, համաձայն որի՝ Հայասատանից ամենաշատը փնտրվում է «պոռոնո» բառը, ասաց. «Նախ ինձ համար այդ հետազոտությունը մի փոքր կասկածելի է՝ թե ինչ մեթոդներով են պարզել, բայց նման երևույթների պատճառները կարող են լինել ապատեղեկատվությունը կամ ինֆորմացիայի պակասը սեռականի վերաբերյալ, դպրոցներում սեռական դաստիարակաության դասընթացների պակասը, ընտանիքում դրա մասին չխոսելը, ինչն արհեստականորեն դեռահասին, պատանուն «ստիպում է» պատասխանը փնտրել համացանցում: Համացանցում փնտրելով պատասխանները՝ նրանք շատ դեպքերում դառնում են վիրտուալ սեքսի գերիները»:
Հոգեբան Միհրդատ Մադաթյանն էլ ավելացրեց, թե դրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում մուտքը դեպի նման կայքեր արգելափակված չէ: Բացի այդ, ըստ հոգեբանի, մի շարք երկրներում առավել հաճախ օգտվում են որոնողական այլ համակարգերից: Ռուսատանն օգտվում է Yandex համակարգից, ԱՄՆ-ում ևս Google-ն ամենատարածված որոնողական համակարգը չէ. «Մենք ցենզուրա չունենք: Մահմեդական երկրներում դրված է ցենզուրա: Բացե´ք այդ ցենզուրան, տեսե´ք՝ ինչպես են իրենք առաջին տեղերում հայտնվում, մենք՝ վերջին»: