Ռուբեն Թովմասյան. Նրանց ես անվանում եմ հովհարային ընդդիմություն, որին երբ ուզում են՝ միացնում են, երբ ուզում են՝ անջատում են (լուսանկարներ)

Հայաստանի կոմունիստական կուսակցությունն այսօր աշխատավորի տոնի առթիվ երթ էր կազմակերպել: ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն ասաց, որ մի քանի րոպե առաջ իրեն է զանգահարել ռուս կոմունիստների առաջնորդ Գենադի Զուգանովն ու խնդրել շնորհավորել հայ ժողովրդին մայիսի 1-ի կապակցությամբ: Պատասխանելով 168.am-ի հարցին՝ որքանո՞վ են պաշտպանված աշխատավորների շահերը՝ Ռուբեն Թովմասյանն ասաց, թե երկրում ոչ մի հասարակ մարդու շահ պաշտպանված չէ. «Ոչ բանվորի, ոչ գյուղացու, ոչ երիտասարդության, ոչ ուսանողության, որևիցե մի տեղ մարդու իրավունքները պաշտպանված չեն, ընդհակառակը՝ մասսայական ոտնահարվում են: Խախտվում է աշխատանքի, կրթության, բուժման, առողջապահության իրավունքը: Փող ունես, կբուժվես, փող չունես՝ ի՞նչ իրավունք: Փող ունես՝ կաշխատես, փող չունես՝ չես աշխատի»:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ կուսակցությունը «ջրի երես է դուրս գալիս» միայն մայիսի 1-ին, ասաց. «Նախ այդ արտահայտությունը՝ «ջրի երես եք դուրս գալիս», ես չեմ ընդունում: Ջրի երես ելածները նրանք են, ովքեր ժողովրդին խաբում են և հետո փախնում, մտնում տները: Խայտառակ Մարտի 1 արեցին, 10 մարդ զոհ տվեցին, իբր թե երկիրը ուզում էին փրկեին, և այլն, և այլն: Եվ ի՞նչ եղավ վերջը: Մեր կուսակցութունը հավասարակշռված, ծանրակշիռ կուսակցություն է, որը երբեք ավելորդ քայլեր չի անի: Ոչ մի ավելորդ քայլ չենք անի: Մենք գիտենք մեր ժամանակը և մեր անելիք: Մենք սպասում ենք, որ ժողովուրդը վերջնականապես համոզվի, որ այս համակարգը փտած է, տառապում է ռակ հիվանդությամբ և պետք է հեռանա: Իսկ մնացածները, որ իբր թե ընդդիմություն են, և այլն, կյանքը ցույց է տալիս՝ նրանք ինչ ընդդիմություն են: Նրանց ես անվանել եմ հովհարային ընդդիմություն, որին երբ ուզում են՝ միացնում են, երբ ուզում են՝ անջատում են»:

Armenian Communist Party holds a march on the occasion of the International Workers’ Day03

Armenian Communist Party holds a march on the occasion of the International Workers’ Day3

Ռուբեն Թովմասյանն ասաց, որ սոցիալիստական գաղափարախոսությունը Հայաստանում չի մահացել. «Այսօր աշխարհի բնակչության 40 տոկոսն ապրում է սոցիալիզմի պայմաններում: Այնպիսի երկիր, ինչպիսին Չինաստանն է, Կուբան է և այլն, այս երկրները: Տեսե՛ք Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում են խեղդել Վենեսուելան: Ինչո՞ւ: Որովհետև այնտեղ սոցիալիզմ բառն են արտասանում: Ինչո՞ւ են այսպես հարձակվել Սիրիայի, Իրանի վրա, որովհետև նրանք ժողովրդի համար են աշխատում: Այսօր նորից սկսել են Սիրիան ռմբակոծել: Այնպես որ՝ սոցիալիստական գաղափարախոսությունն անմահ է»:

HKK012

HKK01

HKK

Խոսելով Հայաստանում հեղափոխության իրականացնելու հնարավորության մասին՝ Ռուբեն Թովմասյանն ասաց. «Հիմա այսօր, որ խոսում են՝ հեղափոխությունը… ի՞նչ հիմքի վրա, ի՞նչ հեղափոխություն: Հեղափոխությունը միայն եղել են կոմունիստները, մնացածները լոկ հեղափոխություն բառը օգտագործում են»:

Ռուբեն Թովմասյանի խոսքով՝ այսօր ամեն ինչ արվում է Հայաստանը Ռուսաստանից կտրելու, Եվրասիական միության ստեղծումը խեղդելու համար:

Նշենք, որ ՀԿԿ համակիրների երթն ավարտվեց Շահումյանի հրապարակում:

Armenian Communist Party holds a march on the occasion of the International Workers’ Day02

HKK0

Տեսանյութեր

Լրահոս