Վարդան Սեդրակյանի գործով դատավճիռը մնաց անփոփոխ

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ է թողել Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով առաջին ատյանի դատարանի վճիռը: Գործով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վերաքննիչ դատարանը բոլոր ամբաստանյալների մասով առաջին ատյանի դատավճիռը թողել է անփոփոխ:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանն ապացուցված էր համարել գործով երեք ամբաստանյալների՝ Վարդան Սեդրակյանի, Խաչատուր Պողոսյանի և Սամվել Հարությունյանի մեղքը:  Դատարանը վճռով՝ Վարդան Սեդրակյանը դատապարտվել էր 14, Սամվել Հարությունյանը՝ 12, իսկ Խաչատուր Պողոսյանը՝ 14 տարվա ազատազրկման:

Նշենք, որ վերաքննիչ քրեական դատարանում այս գործով տեղի է ունեցել ընդամենը մեկ նիստ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930