Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչը չէր եկել դատարան

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դատական նիստը այսօր տեղի չունեցավ. նիստին չէր ներկայացել Խաչատրյանի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը:

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը հայց է ներկայացրել Սամվել Հարությունյանի դեմ. նա պահանջում է հերքել իր պատիվ ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները, որոնք մամուլի միջոցով հնչեցրել է Սամվել Հարությունյանը:

Մարտին Զիլֆուղարյանը նամակով դատարանին հայտնել էր, որ վատառողջ լինելու պատճառով չի կարողանա ներկայանալ դատական նիստին: Միևնույն ժամանակ նա խնդրել էր հետաձգել դատական նիստը՝ նշելով, որ ցանկանում է մասնակցել դրան և ցանկություն ունի փաստաթղթեր ներկայացնել: Դատարանը նպատակահարմար չհամարեց նիստն առանց հայցվորի ներկայացուցչի շարունակելը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930