Մեղադրվում է կնոջը դանկահարելու մեջ. կինը տեղում մահացել է
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 26-ին կշարունակվի դանակով հարվածներ հասցնելու քրեական գործով դատական նիստը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, Մ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ալկոհոլ օգտագործած վիճակում կեցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ: Ապա, ըստ մեղադրական եզրակացության, կնոջ մարմնի տարբեր մասերին դիտավորությամբ դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել: Կինը տեղում մահացել է: Մ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել սպանության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մաս): Նրա կալանավորված է:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: