Չորս երեխաներին մուրացկանության մեջ ներգրավելու մեջ մեղադրվող կնոջ նկատմամբ համաներում է կիրառվել

Չորս երեխաներին մուրացկանության մեջ ներգրավելւ համար մեղադրվող կնոջ նկատմամբ համաներում է կիրառվել. նա ազատ է արձակվել: Ինչպես տեղեկանում ենք datalex դատըական տեղեկատվական համակարգից, Ա. Ներսիսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա իր չորս երեխաներին պարբերաբար ներգրավվել է մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն: «Երեխաններին դեռևս մանուկ հասակից իր հետ տանելով մուրացկանության և այդ կերպ մարդկանց մոտ առաջացնելով խղճահարություն` կարողացել է ավելի շատ գումարներ մուրալ»,- նշված է  մեղադրական եզրակացության մեջ:

Աբովյանի ընդհանուր իրավասության դտարանի վճռով՝ Ա. Ներսիսյանը մեղավոր է ճանաչվել: Ըստ datalex-ի՝ Ա. Ներսիսյանը դատական նիստի նախապատրաստական մասում հայտնել է, որ ընդունում է մեղադրանքը, իրեն լիովին մեղավոր է ճանաչում, անկեղծորեն զղջում է կատարվածի համար: Ամբաստանյալը, ըստ datalex-ի, նշել է նաև, որ իր կյանքի ծանր հանգամանքների` իր ու երեխաների հիվանդությունների և ծայրահեղ աղքատության զուգորդման հետևանքով երեխաներին ներգրավել է մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն:

Ա. Ներսիսյանը մեղավոր է ճանաչվել երեխային մուրացկանության հետ կապված գործողություններում ներգրավվելու մեջ, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամաբ (ՀՀ քրեական օրենսգրքի 166.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ: Նրա նկատմամբ դատարանի վճռով նշանակվել է 3 տարի ժամկետով ազատազրկում: Դատրանը նրա նկատմամբ կիրառել է համաներում և նրան պատժից ազատ արձակել:

Տեսանյութեր

Լրահոս