«Հարսնաքարի» գործով դատարան էին ներկայացել միայն ամբաստանյալները

«Հարսնաքարի» գործով այսօր նշանակված դատական նիստին ներկայացել էին միայն գործով վեց ամբաստանյալները` Գարիկ Մարգարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը և Նորայր Հայրապետյանը: Ինչպես հայտնեց դատավոր Դավիթ Հարությունյանը, ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը դատարանին ուղղված դիմումով հայտնել էր, որ վատառողջ լինելու պատճառով չի ներկայանալու դատական նիստին: Դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց, որ քանի որ պաշտպանի բացակայության պայմաններում դատական նիստը հետաձգվելու էր, դատարանի աշխատակազմը դատավարության կողմերին տեղյակ էր պահել դրա մասին. Այդ պատճառով էլ մյուս կողմերը չէին ներկայացել դատարան:

Դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց նաև, որ հաջորդ դատական նիստի ընթացքում կքննարկվի պաշտպան Սերգեյ Մկրտչյանի նկատամամբ դատական սանկցիա կիրառելու հարցը: Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 20-ին: Այդ օրը իրենց պաշտպանական ճառերով հանդես կգան ամբաստանյալների պաշտպանները:

Տեսանյութեր

Լրահոս