Ոստիկանները Հյուսիսային պողոտայում պատնեշ են կազմել
Այս պահին Հյուսիսային պողոտայում ոստիկանները պատ են կազմել և թույլ չեն տալիս քաղաքացիներին տեղաշարժվել: Այնտեղ է նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա ցանկանում է Հյուսիսային պողոտայով գնալ կուսակցության գրասենյակ, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս: