Աղվան Հովսեփյան. «Ձուկը ծովում բազար չանենք»

«Ես կարծում եմ՝ շնորհավորել եմ, և դուք դա գիտեք»,- ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, միասնական քննչական մարմնի իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ Աղվան Հովսեփյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Գևորգ Կոստանյանի նշանակումը գլխավոր դատախազի պաշտոնում:

Ճշտող հարցին՝ արդյոք նրա նշանակմանը դրակա՞ն եք վերաբերվում, Աղվան Հովսեփյանը պատասխանեց. «Գիտեք՝ պետական ապարատում ամեն ոք, ամեն մի պաշտոնատար անձ ունի իր գործառույթների շրջանակը և իրականացնում է գործառույթների շրջանակը՝ ելնելով իր մոտեցումներից»:

Գևորգ Կոստանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելուց հետո դատախազությունից բազմաթիվ պաշտոնյաներ սեփական դիմումի համաձայն ազատվեցին, Գևորգ Կոստանյանը նոր նշանակումներ արեց: Լրագրողների հարցին՝ արդյոք դատախազությունից դուրս եկած անձիք աշխատանքի կանցնե՞ն նոր ստեղծվող միասնական քննչական ծառայությունում, եթե Աղվան Հովսեփյանը նշանակվի քննչական միասնական մարմնի ղեկավար, Ա. Հովսեփյանը պատասխանեց. «Հայ ժողովուրդ մի ասացվածք ունի. ձուկը ծովում՝ բազար չանենք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031