Լևոն Բարսեղյանն ու Դավիթ Սանասարյանը դուրս եկան ոստիկանությունից

Քիչ առաջ Երևանի Կենտրոնի ոստիկանությունից դուրս եկան Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Ժառանգության» ներկայացուցիչ  Դավիթ Սանասարյանն ու ևս մի քանի հոգի: Նրանք մեզ հետ զրույցում ասացին, որ իրենց նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ:

Դավիթ Սանասարյանի խոսքով՝ իր համար անհասկանալի է, թե ինչու էին իրեն բերման ենթարկել, որովհետև, ըստ նրա՝ ինքն ամեն ինչ անում էր, որպեսզի ոստիկանների և քաղաքացիների միջև բախում տեղի չունենար:

Ոստիկանությունից դուրս եկավ նաև բերման ենթարկված անչափահաս մի աղջիկ: Նա ասաց, որ ինքը դրոշը ձեռքին քայլելիս է եղել, երբ ոստիկաններն իրեն բերման են ենթարկել:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031