Բաժիններ՝

«Սպառնալիքներով հարցեր չեն լուծվի, սպառնալիքներով խոսելը որևէ մեկին հարիր չէ». Արմեն Ամիրյան

Կինոարտադրությանը տրամադրվող բյուջեի 30 տոկոսն այսուհետ տրամադրվելու է այդ ոլորտում գործունեություն ծավալող երիտասարդներին՝ զարգացնելու համար սեփական կինոնախագծերը: Այս մասին այսօր հրավիրված տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարեց նախարար Արմեն Ամիրյանը:

Անդրադառնալով վերջին օրերին քննարկվող՝ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի կողմից հիմնադրված «ԷՔՇՆ Ֆիլմ Լաբի» գործունեության հետ կապված խնդիրների հրապարակային դրսևորումներին, որով վերջինս ֆինանսական փոխհատուցման ակնկալիքով պահանջներ է ներկայացնում ՀՀ մշակույթի նախարարությանը և Կինոկենտրոնին, նախարարը պատասխանում է՝ սպառնալիքներով հարցեր չեն լուծվի, սպառնալիքներով խոսելը որևէ մեկին հարիր չէ:

Անդրադառնալով Կինոյի մասին օրենքի անկատար կետերին՝ նախարարը նկատում է.

«Մենք փորձել ենք մշակել օրենքի այնպիսի տարբերակ, որը շահավետ կլինի և տեղական, և արտասահմանցի կինոարտադրողներին, պարզապես օրենքի մեջ նախանշված այն կետերը, որոնք արտասահմանյան կինոարտադրողների համար որոշակի առավելություններ են նախատեսում, շահագրգռելու համար արտասահմանյան կինոարտադրողների ներդրումները Հայաստանում, ապա նմանօրինակ պայմանները զարգացնելու են նաև տեղական կինոարտադրությունը ևս: Սրանով մենք կարողանալու ենք ստեղծել և լավագույնս կառավարել տեղական կինոարտադրության գործընթացը:

Տեղական կինոարտադրողների տարակուսանքներին ի պատասխան՝ ես վստահեցնում եմ ՝ կինոյի մասին օրենքի ընդունումից հետո և այն կարգավորումներից հետո, որ մենք փորձում ենք անել ու արդեն ավարտին ենք հասել, հայրենական կինոարտադրությունը թևակոխելու է նոր փուլ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս