Բաժիններ՝

«Մշակույթի նախարարությունը տարին ամփոփում է՝ աննախադեպ առաջընթաց գրանցելով». Արմեն Ամիրյան

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այսօր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի տարեվերջյան մամուլի ասուլիսն էր: Գերատեսչությունը տարին ամփոփում է, սեփական բնորոշմամբ՝ աննախադեպ առաջընթաց գրանցելով, ինչպես հայկական, այնպես նաև՝ համաշխարհային արվեստը. պատմամշակութային արժեքները երկրի ներսում ավելի շատ մարդկանց հասանելի դարձնելու, հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելու գործում:

Նախարար Ամիրյանն առաջարկեց տարին ամփոփել թվերով՝ նախապես այդ նպատակով պատրաստված տեսանյութի ցուցադրմամբ:

Ամփոփելով տարին՝ նախարարն արձանագրում է՝ պետականի և մասնավորի լավագույն համագործակցությամբ հաջողվել է մեկնարկել Հայկական գորգի թանգարանի ստեղծումը, մի քանի քարանձավ զբոսաշրջության նպատակով վարձակալության է հանձնվել, նախապատրաստվել և շուով մեկնարկելու է միասնական էլեկտրոնային տոմսային համակարգը, մշակութային օջախներում կրկնապատկվել և բազմապատկվել է հանդիսատեսի և այցելուների քանակը, հիմնվել է Համահայկական նվագախումբը, բեմադրվել են բազմաթիվ պրեմիերաներ և վերականգնված ներկայացումներ, տեղի են ունեցել խոշոր համերգներ, կազմակերպվել են միջազգային փառատոներ, սիմպոզիումներ, բիենալեներ, և այլն:

Կարդացեք նաև

Մշակույթի նախարարության տրամադրած պաշտոնական տեղեկատվության ավարտին հնչեցին հարցուպատասխաններ՝ որոնք, սակայն, ընդգրկում էին ոլորտի ցավոտ հարցերը, դրանց նկատմամբ գերատեսչության որդեգրած քաղաքականությունն ու մոտեցումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս