Ժուռնալիստների միության նախագահության համար պայքարում են երկու թեկնածուներ
Այս պահին Գրողների միության դահլիճում շարունակվում է Ժուռնալիստների միության համագումարը, որը միության նոր նախագահ պետք է ընտրի: Առաջադրվելու մասին հայտարարել է «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը: Բացի նրանից՝ ինքնաառաջադրվել է նաև միության անդամ ԵՊՀ լրագրության ֆակուլտետի դասախոս Հարություն Ծատրյանը: Առաջադրման հերթականությամբ տեղի ունեցավ քվեարկություն: