Բաժիններ՝

«2017-ին երեխաների համար ստեղծեցինք մի միջավայր, որի նմանը դեռևս չկա ողջ տարածաշրջանում». Արեն Ապիկյան

168.am-ն անցնող տարին ամփոփել է նաև CityZen մասնագիտությունների քաղաք նախագծի ղեկավար, բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանի հետ: Անդրադառնալով անցնող 2017-ին, Ա. Ապիկյանն ընդգծում է՝ մեծ ձեռքբերումների և հաջողության տարի էր.

«Այս տարի մեզ հաջողվեց պլանավորածի պես գործարկել «Սիթիզեն» («CityZen») մանկական մասնագիտությունների քաղաքը, նախագիծ, որի իրագործման վրա մոտ 2 տարի շարունակ աշխատեց մեր մեծ թիմը՝ ճարտարապետներ, շինարարներ, դիզայներներ, ծրագրավորողներ, սցենարիստներ, մարդկային ռեսուրսների մասնագետներ, թարգմանիչներ և այլք։

Մենք երեխաների համար ստեղծեցինք մի միջավայր, որի նմանը դեռևս չկա ողջ տարածաշրջանում։ Մեզ մոտ երեխաները ծանոթանում են տարբեր մասնագիտություններին, համագործակցում են միմյանց հետ, զվարճանում և միաժամանակ սովորում։ Նրանց համար գործում է 21 տաղավար և աշխատում մոտ 80 լավագույն մասնագետներով համալրված անձնակազմ։

Կարող եմ վստահությամբ ասել, որ «Սիթիզենն» արդեն դարձել է տասնյակ-հազարավոր երեխաների սիրված վայրը Երևանում։ Մեր նպատակն է՝ անել այնպես, որ Հայաստանում ապրող յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունենա այցելել մանկական մասնագիտությունների քաղաք՝ «Սիթիզեն», կամ գոնե մեկ անգամ լինի այստեղ: Հետևաբար, իմ կարծիքով՝ «Սիթիզենի» գոյությունը մեր քաղաքում կարող եմ համարել անցնող տարվա լավագույն ձեռքբերումը»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս