«Շատ կուզենայի, որ մեր աշխատանքի, ակնկալիքների ստացված և չստացված գործերի միակ չափանիշը լիներ պրոֆեսիոնալիզմը». Ռուբեն Բաբայան

168.am-ն անցնող տարվա ձեռքբերումներն ամփոփեց նաև Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական տնօրեն և գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ: Ոլորտային տեսանկյունից Տիկնիկային թատրոնը տարին ավարտում է ձեռքբերումներով.

«Տարվա ընթացքում չորս նոր ներկայացում ունեցանք: Տարին հարուստ էր հյուրախաղերով ու փառատոներով, 12 փառատոնի ենք մասնակցել՝ Սախալինից մինչև Կանադա: Տարբեր ռեժիսորների, տարբեր ներկայացումներ ենք ներկայացրել՝ տիկնիկային, դրամատիկ, էքսպերիմենտալ, մրցանակներ ենք բերել փառատոներից՝ անգամ գլխավոր մրցանակ: Այս տարին հագեցած էր նաև սահմանային գյուղերում ունեցած ներկայացումներով. մոտ քսան բնակավայր ենք այցելել: Երկար հյուրախաղեր ունեցանք նաև Արցախում: Իսկապես շատ հագեցած ու ձեռքբերումներով լի տարի էր»,- ասաց նա:

Անդրադառնալով ընդհանուր խնդիրներին ու բացերին, Ռուբեն Բաբայանը նկատում է.

«Գնալով, ավելի ու ավելի շատ եմ համոզվում, որ մենք իրական ու հիմնավորված լավատեսության կարիք ունենք: Մի բան ունեմ միայն ավելացնելու՝ շատ կուզեի, որ մեր աշխատանքի, ակնկալիքների ստացված և չստացված գործերի միակ չափանիշը լիներ պրոֆեսիոնալիզմը, որովհետև տգիտությունն ու դիլենտանտիզմը մեծ տարածում են ստանում մեր կյանքում և սա շատ վտանգավոր է: Հատուկ օգտագործում եմ այս երկու բառը՝ պրոֆեսիոնալիզմ և դիլետանտիզմ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031