«Երբ Սևանա լճում ամեն իշխան ձուկ կշռի 20 կգ, այդ ժամանակ ես էլ երկրի նախագահ կդառնամ». Կարեն Վարդանյանը՝ «Մերժիր Սերժին» շարժման մասին

«Երբ Սևանա լճում ամեն իշխան ձուկ կշռի 20 կգ, այդ ժամանակ ես էլ երկրի նախագահ կդառնամ». Կարեն Վարդանյանը՝ «Մերժիր Սերժին» շարժման մասին

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժումն արդեն երկրորդ օրը շարունակում է փողոցային պայքարը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Այս պահի դրությամբ ցուցարարները շարունակում են շրջափակված պահել մի շարք կենտրոնական փողոցներ: Ինչպես հայտնի է՝ այսօր Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ: ՀՀԿ Գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Թե ի՞նչ զարգացումներ կունենա և ինչո՞վ կավարտվի «Մերժիր Սերժին» շարժումը՝ փորձեցինք հասկանալ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ զրույցում.

«Այս ամենն ընդդիմադիր ինչ-որ ուժի հավաք է, որը պարզապես նպատակ է հետապնդում ակտուալ պահել իր անունն ու հարմար պահն օգտագործելով՝ այս իրավիճակում ավելի երևացող դիրքերում լինի: Նիկոլ Փաշինյանը երկրի զարգացման որևէ լուրջ ծրագիր կամ կազմակերպչական խումբ ներկայացրե՞ց Ազատության կամ Ֆրանսիայի հրապարակներից, որտեղ հավաքել է քաղաքացիներին: Համենայնդեպս, ես չեմ տեսնում, եթե տեսնեի, կգնայի ու կմիանայի իրեն: Իրականում այս ամենը Նիկոլ Փաշինյանն անում է իր հետագա ռեյտինգն ավելի բարձր պահելու համար, որը երևի նորմալ է նման քաղաքական համակարգում, որը Հայաստանում է»:

Մեր այն դիտարկմանը, թե այս օրերին իր ելույթներում Ն. Փաշինյանը հայտարարել է, որ՝ «Եթե ժողովուրդը 100.000-ով դուրս եկավ փողոց, ապա կամ ժողովուրդը կհաղթի, կամ ես քաղաքականությունից հեռանում եմ՝ ընդհանրապես», մեր զրուցակիցը նկատեց՝ նմանօրինակ թատերական զեղումները որևէ մեկին չի հետաքրքրում. «Երբ Սևանա լճում ամեն իշխան ձուկ կշռի 20 կգ, այդ ժամանակ ես էլ երկրի նախագահ կդառնամ»:

Անդրադառնալով Ազատության հրապարակում հավաքված մեծաքանակ ցուցարարներին և Ֆրանսիայի հրապարակում գիշերած մարդկանց՝ Կարեն Վարդանյանը նշեց՝ դրանք այն մարդիկ են, ովքեր չեն ցանկանում ռեալ գործ անել.

«Երբ այդ մարդկանց էլեկտրաէներգիան ու հացը թանկացրեցին, ձայն չհանեցին, երբ նրանց բնակարանները համապատասխան որակի չի սպասարկվում, նրանք ձայն չեն հանում, երբ իրենց փորձել են դրսից ներմուծված գենդերային օրենքներ ներարկեն, կրկին ձայն չեն հանել, նրանք չեն փորձել իրենց գյուղատնտեսությունը կազմակերպել ու համատեղ պրեֆեսիոնալ միություններ ստեղծեն, որպեսզի կարողանան իրենց ոտնահարված շահերը պաշտպանեն, և հիմա դուրս են եկել փողոց ու հույս ունեն՝ արագ և անվճար ինչ-որ մի ելք գտնեն իրենց խնդիրների համար:

Նման բան չի լինում, ընկերներ, մոռացե՛ք այդ մասին: Հիմա ի՞նչ եք մտածում՝ այդ հրապարակում կանգնած հո՛ւ եք անելու, և Սերժ Սարգսյանը ձիու վրա նստած՝ փախնելո՞ւ է երկրից:

Այդ տեսակի մարդիկ կան ու միշտ լինելու են: Նրանք չեն մտածում իրենց երկիրը շենացնելու մասին, իրենց պետք է գոռալով ինքնահաստատվել, և այլն, քյարփինջն ընկնում է ոտքին՝ գոռում է, երկու տարի հետո նույն քյարփինջն ընկնում է նույն ոտքին, ինքն էլի գոռում է, չորս, հինգ, տասը տարի է անցել, բայց այդ մարդիկ դեռ գոռում են, փոխանակ ոտքը քաշեն քյարփինջի տակից, այսինքն՝ դուրս գա իշխանությունների հարվածի տակից ու ինքը հարվածի նրանց:

Դա հնարավոր է անել միայն համակարգված աշխատանքով, ոչ թե այս կամ այն հրապարակներում գոռալով կամ գիշերելով: Նրանք երևի գլխի էլ չեն, որ շատ ժամանակ հենց Սարգսյան Սերժի կազմակերպած հանրահավաքներին են իրենք կանգնած գոռում նույն մարդու դեմ, որովհետև չունեն սկզբունք ու հայրենիքի զարգացման տեսլական»:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք սա ևս իշխանությունների կողմից կազմակերպված հավաքներից մեկն է, ինչպես շատերն են այս օրերին նման մեկնաբանություններ հնչեցնում, Կ Վարդանյանը պատասխանեց. «Համենայնդեպս, սա Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարումը լեգիտիմացնող լավ առիթ է»:

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։