
«Հատուկ լրագրողների համար ոստիկանությունը հայտարարություն է տարածել». Երևանի փոխոստիկանապետ

Այս պահին Հանրապետության հրապարակում շարունակվում է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդների և համակիրների ձեռնարկած խաղաղ անհնազանդության ցույցը: Ցույցի ընթացքը վերահսկող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ հայտարարություն տարածեց՝ մասնավորապես նշելով հետևյալը.
«Հարգելի լրագրողներ, հատուկ լրագրողների համար ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ այնտեղ, որտեղ ոստիկանությունը գործողություններ է կատարում, խնդրում ենք չխոչընդոտել մեր գործառույթների կատարմանը»: