Ամանորի նախաշեմին թանկացումներ դեռ չկան. Արտակ Շաբոյան

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) Ամանորի նախաշեմին ամենօրյա կտրվածքով մոնիթորինգ է սկսել բարձր կենտրոնացվածություն ունեցող և սոցիալական նշանակության ապրանքների (ձու, կաթնամթերք և այլն) շուկաներում: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հավաստիացրեց, որ չարաշահումների դեպքում բոլոր տնտեսվարողները կենթարկվեն պատասխանատվության:

«Խոսքն այն շուկաներին է վերաբերում, որտեղ կան խոշոր ընկերություններ և գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ: Խոսքը չի վերաբերում մրցակցային շուկաներին: Մեր տվյալներով՝ էական գնային փոփոխություններ չկան»,- ասաց Շաբոյանը՝ հավելելով, որ գները ձևավորվում են առաջարկի և պահանջարկի հիման վրա, իսկ ՏՄՊՊՀ-ն միայն վերահսկում է, որպեսզի չլինեն չարաշահումներ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների կողմից:

Միաժամանակ, Ա.Շաբոյանը նկատեց, որ այս ժամանակաշրջանում խանութներում շատ են լինում զեղչերը, որոնք կեղծ են լինում և նշեց, որ դա անբարեխիղճ մրցակցություն է ու տնտեսվարողները պատասխանատվության են ենթարկվում ՏՄՊՊՀ-ի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031