Դավութօղլուի այցից առանձնապես շատ բան սպասել պետք չէ. Ռիչարդ Կիրակոսյան

Դեկտեմբերի 12-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի՝ Հայաստան կատարելիք այցից առանձնապես շատ բան սպասել պետք չէ:  Դավութօղլուն գալիս է մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդի նիստին:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով՝ Դավութօղլուն Հայաստանի համար հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ առաջարկներ չունի: Նրա գնահատականով՝ ՍԾՏՀ խորհրդի նիստին մասնակցելու շրջանակներում Դավութօղլուի այցը «նորմալ» է դիտվում, և ՍԾՏՀ-ն միակ վայրն է, որտեղ Հայաստանն ու Թուրքիան ունեն դիվանագիտական շփում:

Կենտրոնի ղեկավարի խոսքով՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված Թուրքիայի վրա մեծ ճնշում է գործադրվում, և Թուրքիան փորձում է «վերականգնել» շփումները ՀՀ հետ, բայց իրականում, նրա բնորոշմամբ, դա թատրոն է:

Ռ.Կիրակոսյանը նաև նշեց, որ գուցե, այդ միջոցառմանը մասնակցելու նպատակով ՀՀ գա նաև Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը:

Տեսանյութեր

Լրահոս