Բաժիններ՝

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կփոխհատուցի կենսաթոշակային պարտադիր 5 տոկոսները

«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը պատրաստվում է իր աշխատակիցներին փոխհատուցել 2014 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կենսաթոշակային պարտադիր 5% վճարները: Այս մասին 168.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ընկերության լրատվական ծառայության ղեկավար Վահե Իսահակյանը:

«Իբրև բիզնես-կառույց՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հոգ է տանում իր աշխատակիցների մասին: 5%-ը փոխհատուցելու որոշումը բխում է վերը նշվածից: Այդ որոշումը ներքին որոշում է, իսկ նպատակը մեր աշխատակիցների բարօրության ապահովումն է: Իբրև շուկայում գործող ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը որոշել է որոշումների կայացման գործընթացի մասնակիցը դառնալ՝ կիրառելով թափանցիկ միջոց, այն է՝ նամակով դիմել քաղաքականություն մշակողներին, ի դեմս երկրի վարչապետի: Այդ նամակում մենք արտահայտել ենք հասարակության մաս կազմող մեր աշխատակիցների մտահոգությունները: Մենք առաջարկել ենք, որպեսզի համակարգի ներդրումը լինի կամավոր, այլ ոչ թե պարտադիր: Մեր կողմից ուղարկված նամակի պատասխանը ուշացել էր, և որոշում կայացվեց համապատասխանաբար փոխհատուցել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների եկամուտների տարբերությունը: Օրեր անց մենք ստացանք վարչապետին ուղղված մեր նամակի պատասխանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից»,- նշեց Վ. Իսահակյանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը փորձել է վերը նշված խնդրին լուծում գտնել՝ իր մտահոգությունները հասցեագրելով համապատասխան պաշտոնատար անձանց, բայց քանի որ, ըստ Իսահակյանի, նամակը չի ծառայել իր նպատակին, որոշվել է ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք թույլ կտային վերացնել աշխատակիցների շրջանում տեղ գտած մտահոգությունները՝ թույլ տալով, որ նրանք կենտրոնանան իրենց աշխատանքի վրա:

Նշենք, որ նման քայլի են գնացել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիոգորյանին պատկանող Ավշարի գինու-կոնյակի գործարանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս