Բաժիններ՝

Պարտադիր կենսաթոշակային համակարգի թաքնված վտանգը

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը 168.am-ի հետ զրույցում, խոսելով կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման մասին, ասել է, որ տեխնոլոգիապես մի վտանգ է առաջանում։

«Խնդիրն այն է, որ Հայաստանում չկա երկար փողերի շուկա, իսկ այդ կուտակային կենսաթոշակը, քանի որ աշխատելու է 20-30 տարի յուրաքանչյուր մարդու համար, այն էլ երիտասարդի, ստացվում է, որ կուտակված փողերը պետք է ինչ-որ մի տեղ շրջանառվեն, որպեսզի եկամուտ ապահովվի,  հետո այն պետք է մարդուն վերադարձվի՝ հաշվի առնելով նաև գնաճը: Սա նշանակում է, որ այդ փողերը պետք է շրջանառվեն, վտանգների ժամանակ նաև գումարների մի մասը գնա կառավարող ֆիրմաներին: Իսկ սա նշանակում է, որ կենսաթոշակային հիմնադրամի փողերը գնալու են և շրջանառվելու են արևմուտքում, որտեղ կա երկար փողերի շուկա: Իսկ դա նշանակում է, որ մենք նորից մեկ այլ ձևով ֆինանսավորելու ենք կամ ներդրում ենք անելու «խեղճ, աղքատ» արևմտյան պետություններում»,- ասել է Հ. Մեսրոբյանը՝ ավելացնելով, որ ՀՀ-ի վրա ճնշում են գործադրում հենց այդ պետությունները, որ կուտակային հիմանդրամը գործի ու պարտադիր լինի, որպեսզի փողի արտահոսքը ՀՀ-ից լինի:

Հ. Մեսրոբյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ ավելի ուշ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս