Բաժիններ՝

Անշարժ գույքի գներն աճել են

Այս տարի հոկտեմբերին հանրապետությունում իրականացվել է անշարժ գույքի օտարման 4503 գործարք, որի 73.2%-ը առուվաճառքի գործարքներն են, 26.1%-ը՝ նվիրատվությունները, 0.7%-ը՝ փոխանակությունները: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2013 թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ անշարժ գույքի օտարման գործարքների քանակն աճել է 11.5%-ով, իսկ 2012 թ. հոկտեմբերի համեմատ՝ նվազել 1.1%-ով:

Երևանում 2013 թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բազմաբնակարան բնակելի շենքերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 20.4%-ով, իսկ 2012 թ. հոկտեմբերի համեմատ՝ 16.3%-ով, իսկ 1 քմ հաշվարկով շուկայական միջին գները 2013 թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել են 0.1%-ով:

Մարզերում վաճառված բնակարանների քանակը հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ կրճատվել է 2.7%-ով, իսկ 2012 թ. հոկտեմբերի համեմատ՝ 4.7%-ով: մարզերում բնակարանների 1 քմ միջին գները հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել են 0.1%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս