Բնապահպանության նախարարությունը «նստել թախտին, սպասում է բախտին»

168.am-ն անդրադաձել էր Ջերմուկի աղբանոցի անմխիթար վիճակին, որ 1960-ական թվականներից ի վեր Ջերմուկ քաղաքի աղբը կուտակվում է նույն տեղում՝ Դալի ձորով հոսող համանուն գետակի ափամերձ տարածքում: Քաղաքային աղբավայրը շատ անմխիթար վիճակում է, աղբը գետակն է թափվում և աղտոտում շրջակա միջավայրը:

Բայց պարզվում է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն առավել անմխիթար վիճակում է. հարցն այն է, որ 168.am-ը հարցում էր ուղարկել ԲՆ՝ հետաքրքրվելով, թե այդ կառույցը Ջերմուկ քաղաքի աղբանոցի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա ինչպե՞ս է գնահատում և ե՞րբ են այդ տեղանքում բնապահպանական ուսումնասիրություններ (անալիզներ) կատարվել, ի՞նչ փոփոխություն է արձանագրվել: Նախարարությանը մոտ 1 ամիս պահանջվեց 4 տող գրելու համար. «Ջերմուկ քաղաքի աղբանոցի աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունն առայժմ չի ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության»:

Այսինքն՝ այս գերատեսչությունը «նստում է թախտին» ու սպասում, թե ով է աշխատանքային նախագիծ ներկայացնելու, որ իրենք էլ փորձաքննություն իրականացնեն կամ չիրականացնեն: Եվ ԲՆ մասնագետներին բոլորովին չի հետաքրքրում, թե Հայաստանի որ անկյունում ինչ էկոլոգիական վիճակ է, «սեփական նախաձեռնություն» ասվածն իսպառ բացակայում է:

Տեսանյութեր

Լրահոս