Բաժիններ՝

ԱՄՆ ՄԶԳ-ն մշակել է ՀՀ զարգացման նոր հնգամյա ռազմավարությունը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն այսօր հանրությանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական աճի, կառավարման, առողջապահական, և սոցիալական բարեփոխումների ոլորտներում իր օժանադակության նոր 5-ամյա ռազմավարությունը: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլարդը հայտարարեց, որ ռազմավարության նմշակման ժամանակ իրենք խորհրդակցել են թե´ ՀՀ կառավարության, թե´ քաղաքացիական հասարակության հետ: Նրա բնորոշմամբ՝ ՀՀ-ն գտնվում է սոցիալ-տնտեսական, քաղաքական և աշխարհաքաղաքական դժվար վիճակում, շրջափակված է, կախված է էներգետիայի մեկ աղբյուրից և այլն:

«Նոր ռազմավարությունը մշակել են՝ հաշվի առնելով Հայաստանի հնարավորություններն ու խոչընդոտները»,- ասաց Ք. Հիլարդը՝ հավելելով, որ ԱՄՆ կառավարությունը կարող է միջամտել առավելագույն օգտակարությամբ, մասնավորապես կտրամադրվեն դրամաշնորհներ, միաժամանակ նաև զգուշացնելով, որ հարկավոր է արդյոնքների հասնել, քանի որ դրսից օգնություն միշտ չի լինի:

Ք. Հիլարդի խոսքով՝ առաջիկա 5 տարիներին ԱՄՆ ՄԶԳ-ի տնտեսական աճի ոլորտի ծրագրերն ուղղված կլինեն Հայաստանի քաղաքացիների համար հավասար հնարավորությունների ստեղծմանը, մրցունակ տնտեսության կայացմանը և աշխատատեղերի ստեղծմանը, ձեռնարկությունների համար շուկաների և ռեսուրսների հասանելիության ավելացմանը և նորարաության ու ներդրումների համար նպաստավոր գործարար միջավայրի ստեղծմանը: ԱՄՆ ՄԶԳ-ն կաշխատի ՀՀ կառավարության հետ՝ ռազմավարական ռեսուրսների՝ ջրի և էներգիայի կառավարման բարելավման ուղղությամբ: Օժանդակությունն ուղված կլինի նաև արդյունավետ քաղաքականության, տարածաշրջանային ինտեգրման ավելացման և ապագա աճի խթանմանն ուղղված արհեստավարժ աշխատուժի ստեղծմանը: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 120 մլն դոլար:

«Մեր նպատակն է 2019 թ-ի համար ունենալ ավելի դիվերսիֆիկացված և մրցակցային տնտեսություն, որը հնարավորություն է տալիս միջին բիզնեսի զարգացման համար: Հայաստանն ագրարային մոդելից պետք է զարգանա դեպի ինտելեկտուալ մոդել, որտեղ մեծ ներուժ կա»,- ասաց Ք.Հիրալդը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ն իր նոր ռազմավարությունում նախանշել է տնտեսության 5 ոլորտներ, որոնց աջակցելու է՝ տուրիզմ, դեղագործություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ճշգրիտ մեքենաշինություն և ագրոբիզնես, որոնք ՀՀ կառավարության արդյունաբերական քաղաքականության կարևոր մասն են կազմում: Վ.Գաբրիելյանը նաև նշեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցել է նաև կենսաթոշակային բարեփոխումները մշակելու հարցում:

Նա կարևորեց նաև ժողովրդավարությանն աջակցության ԱՄՆ ՄԶԳ ջանքերը, սոցիալական ոլորտում իրականացվող ծրագերը:

«Նորոգված համագործակցության կարևոր է սկիզբ է դրվում հիմա»,- ասաց Վ.Գաբրիելյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս