Բաժիններ՝

Հայկական ոսկեգործությունը նախապատրաստվում է Մաքսային Միությանն անդամակցությանը

«ՀՀ հարկային-մաքսային դաշտը աշխարհում լիբերալ դաշտերից մեկն է: Մենք պետք է կարողանանք Մաքսային միություն մտնելուց պահպանել դա: Մենք հույս ունենք, որ կկարողանանք հաղթահարել պատնեշները, որ կան 4 երկրների միացման գործընթացում, մյուս 3 պետություններն արդեն մի քանի տարի հղկում են իրենց դաշտերը, մենք ևս պետք է պատրաստ լինենք»,- այսօր Երևանում միջազգային ոսկերչական 10-րդ ցուցահանդես-վաճառքի ժամանակ լրագրողներին ասաց Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների միության նախագահ Էմիլ Գրիգորյանը:

Նրա բնորոշմամբ, հայկական ոսկեգործության արտադրանքը մրցունակ է, ՀՀ-ում կան մի քանի լուրջ ֆիրմաներ, որ իրոք մրցունակ են միջազգային շուկայում: Նրա բնորոշմամբ՝ եվրոպական շուկաներ մուտք գործելը բավականին բարդ է, դրա համար բավականին ժամանակ ու ֆինանսներ են պահանջվում:

Է.Գրիգորյանը նշեց, որ կառավարության մշակած ոլորտի զարգացման ծրագրով արտահանման դեպքում նախատեսված է ֆինանսական աջակցություն հատկացնել ընկերություններին, նաև աջակցել միջազգային ցուցահանդեսններում կազմակերպությունների մասնակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս