
«Հրաշալի քառյակը» կդառնա՞ «հրաշալի հնգյակ»

«Երկրում վախի մթնոլորտ կա, որ հենց մի բան այնպես չանեն, հարկայինը կգա իրենց ձեռնարկություններում ստուգումների: Այսպիսի քաղաքական մթնոլորտում խոսել տնտեսական փոփոխությունների մասին՝ անիմաստ է»,- այսօր քառյակի կազմակերպած տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը՝ ողջունելով քառյակի ձևավորումը:
«Չհամարձակվեք հուսախաբ անել 10 մլն հայի»,- ասաց նա՝ առաջարկելով դառնալ «հրաշալի հնգյակ». «ԵՀՄՖ-ն կանգնած է ձեր մեջքին»:
Ա.Գրիգորյանի խոսքով՝ երկրում անհրաժեշտ է իշխանափոխություն. «Գնանք իշխանափոխության խոհեմ ճանապարհով, առանց մայդանների, որ մեր ձայնը պարոն նախագահին այնպես հասնի, որ հասկանա՝ այսպես այլևս շարունակել չի կարելի, որ վարչապետներին չհանի ու չուղարկի եվրոպաներում հանգստանալու, առանց պատասխանատվության ենթարկելու»: