Արթուր Բաղդասարյանը հրաժարական է ներկայացրել ԱԱԽ պաշտոնից

«Օրինաց երկիր» կուսակցությունն այլևս խնդրահարույց և աննպատակահարմար է համարում կոալիցիայում համագործակցությունը և դուրս է գալիս կոալիցիայից: Այս մասին քիչ առաջ ՕԵԿ քաղխորհրդի նիստից հետո, հայտարարեցին ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ԱԺ պատգամավոր, ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը և ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը:

Իրենց որոշումը Բիշարյանը հիմնավորեց նրանով, որ երկրում փոփոխվել են ԱԺ նախագահը, վարչապետը, բայց իրենց ազդեցությունը չի եղել այդ նշանակումների վրա, իսկ վարչապետի պաշտոնում իրենց առաջարկած Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը նույնիսկ չի էլ քննարկվել:

Միաժամանակ, Արթուր Բաղդասարյանը հրաժարական է ներկայացրել ԱԱԽ պաշտոնից, իսկ ՕԵԿ նախարարները՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը և ԱԻ նախարար Արմեն Երիցյանը դադարեցրել են իրենց անդամակցությունը կուսակությանը: ՕԵԿ որոշմանն առավել հանգամանալից կանդրադառնա Ա.Բաղդասարյանը՝ ապրիլի 25-ին կայանալիք ասուլիսում:

Ըստ Բիշարյանի՝ քաղաքական դաշտում կամ իշխանություն ես, կամ ընդդիմություն, այլ տարբերակ չկա: Թե ինչպե՞ս է իրեն որպես ընդդիմություն տեսնում ՕԵԿ-ը, Բիշարյանը նշեց, որ բոլոր ընդդիմադիր ուժերն էլ նախկինում եղել են իշխանական:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս