Բաժիններ՝

Լատվիայի նախկին նախարարը ՀՀ-ին կոչ արեց հարվածի տակ չդնել երկիրը և չկառուցել նոր ԱԷԿ

«Ռուսաստանը գլխավոր խաղացողն է Մաքսային միությունում, բայց Եվրամիությունը 1957 թվականին է սկսել ձևավորվել և արդեն 60 տարի է, մենք շարունակում ենք կառուցել այդ միությունը: Ես ձեզ պետք է խորհուրդ տամ կառուցել տարբեր այլընտրանքներ»,- այսօր քառյակի տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարեց Լատվիայի էկոնոմիկայի, ԱԳ, տարածաքային կառավարման, ներքին գործերի նախկին նախարար, միջազգային կազմակերպություններում ակտիվ գործունեություն ծավալող Այգարս Շտոկենբերգսը՝ նշելով, որ նախքան ՀՀ գալը ծանոթացել է մեր երկրի ցուցանիշներին:

Շտոկենբերգսը կոչ արեց հարվածի տակ չդնել երկիրը և չկառուցել նոր ԱԷԿ, քանի որ աշխարհում էներգետիկ իրադրությունը փոխվում է: Շտոկենբերգսը կարևորեց խնայողություններ կատարելը:

Միաժամանակ նա նշեց, որ Սփյուռքը լավ է, բայց խոստումներ տալ պետք չէ. «Դուք չեք կարող բոլոր հայերին վերադարձնել ՀՀ: Եթե որևէ տեղ ավելի են վճարում, մարդուն կպահեն միայն բարեկամները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930