«Հայաստանին վիրտուոզ կառավարում է պետք». Լևոն Զուրաբյան

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ոչ իշխանական քառյակի տնտեսական համաժողովում հայտարարեց, որ իշխող ուժի առաջին դեմքը պետք է հեռանա, ինչը ՀԱԿ-ը պահանջում է տարիներ շարունակ և դրա համար զոհեր է տվել: Նա դրական գնահատեց կոնսենսուսի ձևավորվումը:

«Հայաստանին վիրտուոզ կառավարում է պետք»,- հայտարարեց Լ.Զուրաբյանը:

Ըստ նրա՝ բիզնեսի համար դրախտ է պետք սեղծել, այնպիսի գրավիչ մթնոլորտ, որ հակառակ առկա վանող մթնոլորտի, բիզնեսը ցանկանա ներդրումներ անել:

«Երկու ճեղքում է պետք՝ քաղաքական՝ այս ռեժիմը պետք է մոռանանք, որ ունի ներքին բարեփոխման ռեսուրս: Այս քաղաքական ճահիճը պետք է շարժենք, քշենք, և իշխանության գա ժողովրդի մասսայական վստահությունը վայելող իշխանություն, որը հաշվետու կլինի նրա առաջ: Երկրորդ փուլը՝ տնտեսական ճեղքումն է, որի համար պետք է ընդհանուր ծրագիր: Պետական ուժեղագույն միջամտություն է պետք կատարել, որ մի պետությունից, որտեղ ամբողջ հարստությունը կենտրոնացած է մի քանի ընտանիքների ձեռքում, անցում կատարենք զանգվածային ձեռնարկատիրության: Ուզում ենք արթնացնել հայ ժողովրդի ստեղծագործ էներգիան: Մեր գաղափարախոսությունը հիմնված է սոցիալական լիբերալիզմի վրա»,- ասաց Լ.Զուրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս