
«Ի՞նչ է նշանակում՝ էլ չեմ լինելու: Վա պեռվիխ՝ էլ իրավունք էլ չունես լինելու». Վարդան Բոստանջյան

«Իրենց ծրագիր մատուցել պետք չի, հարկավոր է համակարգային փոփոխություն: Մեղմ լիրիկական մոտեցումը ցանկացած ծրագրի պարագայում օգուտ չի տալու: Իբր թե վարչապետ է փոխվում, այսինքն՝ քաղաքական ուժերի գործընթացն են փորձում կասեցնել, բայց պրոցեսը շարունակվում է: Ու հանկարծ սահմանադրական փոփոխություններ: Բայց մինչ ՍԴ-ն կխոսեր, մեր ծրագրում էլ կար դա: Ի՞նչ է նշանակում՝ էլ չեմ լինելու: Վա պեռվիխ՝ էլ իրավունք էլ չունես լինելու»,- այսօր ոչ իշխանական քառյակի տնտեսական համաժողովի ժամանակ նման հայտարարություն արեց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նա կոչ արեց, որ բոլոր դեպքերում ապակողմնորոշվել պետք չի: Բոստանջյանը մեջբերում արեց «Կնքահայրը» ֆիլմից, երբ Դոն Կառլեոնեն ասում է, թե համագործակցությունը դավաճանություն է. «Հանկարծ գայթակղության չգնաք: Պետք է կոնսոլիդացիա, համախմբում, ու դա պետք է շարունակել: Կոչ չեմ անում իրարանցման կամ ցնցումների չգնալ, բայց հանկարծ, եթե այդպես էլ ստացվի, ոչ մեկը չի կարող ասել, թե ինչու այդպես ստացվեց: Նպատակը մեկն է՝ երկիրը լավ տեսնել»: