ՀՀ վարչապետ է նշանակվել Հովիկ Աբրահամյանը (ուղիղ հեռարձակում)

ՀՀ 13-րդ վարչապետը Հովիկ Աբրահամյանն է: Այս մասին քիչ առաջ, ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո, հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Սահմանադրությամբ սահմանված վարչապետի հրաժարականից հետո նոր վարչապետի նշանակման 10-օրյա ժամկետի վերջին օրն է: ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն ընդունվել էր ապրիլի 3-ին:

Հիշեցնենք, որ մինչ ՀՀԿ ԳՄ նիստը Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասել էր. «Ամեն ինչ լավ է լինելու, և՛ ժողովուրդն է գոհ մնալու, և՛ ժողովրդի գլխավորությամբ ՀՀԿ-ի հաղթարշավը շարունակվելու է` մեր գործընկերների հետ միասին»:

Ստորև ներկայացնում ենք Հովիկ Աբրահամյանի կենսագրությունը.

Հովիկ Արգամի Աբրահամյանը ծնվել է 1958թ. հունվարի 24-ին, Արարատի մարզի Մխչյան գյուղում:

Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:

Ծառայել է խորհրդային բանակում:

1990-1991թթ. Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետ:

1991-1995թթ. Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրեն:

1995-1999թթ. ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր:

1995-1996թթ. Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ:

1996-1998թթ. Արտաշատի քաղաքապետ:

1998-2000թթ. ՀՀ Արարատի մարզի մարզպետ:

2000-2001թթ. ՀՀ տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար:

2001-2002թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարար:

2002-2005թթ. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար:

2005-2007թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարար` համակարգող նախարարի գործառույթներով:

2007-2008թթ. ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար:

2008թ. ապրիլի 21-ին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:

2008թ. օգոստոսի 24-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

2008թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

2008թ. սեպտեմբերի 29-ին ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի նախագահ:

2011թ. նոյեմբերի 21-ին` հրաժարականի իր դիմումի համաձայն, Ազգային ժողովի նախագահի լիազորությունները դադարել են:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

2012թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ:

2005 թվականից ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ է:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է, նույն բուհի պատվավոր դոկտոր: Երեւանի պետական համալսարանի խորհրդի անդամ է:

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահն է, գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ:

ՀՀ Նախագահի 2012թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, «Մարշալ Բաղրամյան» մեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդալով, Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալով, Թատերարվեստին մատուցած անգնահատելի ծառայությունների եւ Թատրոնի միջազգային օրվա առթիվ` Թատերական գործիչների միության Ոսկե մեդալով, Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար` «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման գործում կարեւոր ներդրում ունենալու համար` ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով, «Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչություն» հուշանշանով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ եւ յոթ թոռնիկ:

Ուղիղ հեռարձակումը՝ «Ազատություն» ռադիոկայանի

Տեսանյութեր

Լրահոս